Ծխախոտից հրաժարվելու 7 լավագույն միջոց

shutterstock_1088235710-1

Գիտնականներն արդեն հազար ու մի պատճառ են ասել ծխախոտից հրաժարվելու համար, իսկ մենք ձեզ կպատմենք, թե ինչպես դա անել:

1.Պետք է դրա համար ձեզ վճարեն

Ըստ ամերիկացի փորձագետների՝ փողը ծխախոտից հրաժարվելու լավագույն դրդապատճառն է: Նրանք հավաքել են 6 հազար մարդկանց և բաժանել են մի քանի խմբերի: Մասնակիցների մի խմբին պատմել են ծխախոտի վնասի մասին սարսափելի պատմություններ, մյուսների վրա նիկոտինի պլաստիրներ են կպցրել, մեկ այլ խումբ ծխախոտը փոխարինել է էլեկտրոնային ծխախոտով: Իսկ որոշ կամավորների խոստացել են վճարել 600 դոլար 6 ամիս առանց ծխախոտի մնալու համար:

Լավագույն արդյունքներ գրանցվել են այն մասնակիցների մոտ, որոնց գումար էին առաջարկել, նրանց գրեթե 3 տոկոսը հրաժարվեց վնասակար սովորությունից: Ամենաանարդյունավետ միջոցը համարվում է սարսափելի պատմություններ պատմելը, այդ պատմություններից հետո ծխախոտից հրաժարվել է մասնակիցների 0,1 տոկոսը:

Որոշ գիտնականներ քննադատել են այդ հետազոտությունը, քանի որ կամավորներին շուրջօրյա չեն հետևել: Իսկ դա նշանակում է, որ արդյունքները կարող են անվստահելի լինել:

2.Հաղթահարեք հաճելի զգացողությունները

Ամենամեծ խնդիրն այն է, որ ծխախոտն առաջացնում է հոգեկան կախվածություն: Ծխախոտ օգտագործողների մեծ մասը ծխախոտն ասոցացնում է հաճելի երևույթների հետ՝ մեկ բաժակի սուրճի, ընդմիջման, ընկերների հետ զրուցելու:

Երբ որոշում եք հրաժարվել ծխախոտից, այդ զբաղմունքների պատճառած հաճույքն ինչ-որ չափով նվազում է:

Բնականաբար, շատ շուտ դուք կցանկանաք վերադարձնել նախկին զգացողությունները, իսկ դրա հետ նաև ծխախոտը: Դրա համար ծխախոտից հրաժարվելուց առաջ դուք պետք է նախապատրաստվեք:
3.Զբաղվեք սպորտով

Գիտնականները կարծում են, որ մարմնամարզությունը գրգռում է գլխուղեղի ընկալիչները, որոնք նիկոտինի նկատմամբ զգայուն են: Դա թեթևացնում է անցումային շրջանը և ծխախոտի հանդեպ ձգտումը:

4.Շեղվեք

Ծխելու ցանկությունը տևում է 5 րոպեից ոչ ավելի: Մտածեք, թե ինչով լրացնեք ձեր ժամանակը. կարելի է խնձոր ուտել, տեսագրություններ նայել, այն ամենը, ինչը կխանգարի ծխախոտը ձեռքը վերցնելուն: Կարևորն այն է, որ «շեղող» միջոցը միշտ լինի ձեռքի տակ:

5.Կարդացեք Ալեն Քարրի գիրքը

Նրա «Ծխախոտից հրաժարվելու հեշտ միջոցը» գիրքը լավագույն հոգեթերապևտիկ միջոցն է վնասակար սովորությունից հրաժարվելու համար: Ասում են, որ նրա գիրքը կարդալուց հետո մարդկանց 95 տոկոսը հրաժարվում է ծխախոտից: Այդ հայտարարությանը գիտական ապացույց չկա, սակայն բազմաթիվ դրական արձագանքներ կան:

6.Օգտագործեք մթերքներ, որոնք նվազեցնում են նիկոտինի նկատմամբ հակումը

Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս ավելի շատ միրգ և բանջարեղեն ուտել, այդպես ավելի հեշտ կլինի դիմանալ առանց ծխախոտ: Նրանք նաեւ համարում են, որ կաթը փչացնում է ծխախոտի համը: Կա նաև ժողովրդական բաղադրատոմս. ծխախոտը կաթի մեջ թրջել և ծխել: Ասում են, որ այնքան տհաճ է դառնում ծխախոտը, որ այլևս ծխելու ցանկություն չի լինում:

7.Փորձեք բոլորը միանգամից

Մի հիմնվեք մեկ միջոցի վրա, փորձեք այն բոլոր միջոցները, որոնք ձեզ դուր կգան: Կարդացեք Ալեն Քարրի գիրքը, մտածեք շահած գումարների մասին, զբաղվեք սպորտով, խնձոր կերեք և կաթ խմեք:

Ծխախոտից հրաժարվելու համար շատ բան կախված է նաև օրգանիզմի անհատական հատկություններից: Եվ որքան շուտ դուք կգտնեք արդյունավետ միջոցը, այնքան շուտ կհրաժարվեք ծխախոտից:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Դիտվել է՝