Հիվանդության 6 նախանշան, որոնք չպետք է անտեսել

5-simptomov-ne-ignorirovat

1.Կրծքավանդակի ցավ

Կրծքավանդակի ցանկացած ցավ, որն ուղեկցվում է քրտնարտադրությամբ, բարձր ճնշումով, հեւոցով կամ սրտխառնոցով, շտապ հետազոտության կարիք ունի:

Կրծքավանդակի ցավը կամ բարձր ճնշումը կարող են լինել սրտային հիվանդության կամ սրտի նոպայի նախանշան, հատկապես, եթե այդ զգացողությունները նկատվում են ֆիզիկական վարժությունների կամ ֆիզիկական աշխատանքի ժամանակ: Բացի այդ, կրծքավանդակի ցավը կարող է առաջանալ այլ խնդիրների առկայության պատճառով, օրինակ, արյան զեղում, որն ընթանում է դեպի թոքերը: Եթե կրծքավանդակի շրջանում ծանրաբեռնվածություն եք նկատում, եւ այդ վիճակը շարունակվում է մի քանի րոպեից շատ կամ անցնում եւ նորից կրկնվում է, դիմեք բժշկի:

2.Թուլություն վերջույթներում

Եթե զգում եք ձեռքերի, ոտքերի կամ դեմքի թուլություն կամ թմրություն, դա կարող է լինել գլխուղեղի կաթվածի նախանշան, հատկապես, եթե այդ նախանշանն արտահայտվում է մարմնի մյուս կողմից: Բացի այդ, գլխուղեղի կաթվածի նախանշաններից են նաեւ մարմնի հավասարակշռությունը պահպանել չկարողանալը, գլխապտույտը եւ քայլելու ժամանակ առաջացած դժվարությունները: Այս նախանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

3.Ցավի զգացողություն սրունքի հետեւի շրջանում

Այդ զգացողությունը կարող է լինել ոտքերում արյան զեղումների առաջացման նախանշան: Այդ երեւույթը կոչվում է խորը երակային թրոմբոզ: Դա կարող է առաջանալ այն դեպքում, եթե դուք երկար ժամանակ գտնվում եք նստած վիճակում, երկար ճանապարհորդության գնացքով կամ օդանավով:

Եթե առաջացել է արյան զեղում, կարող է առաջանալ ցավ քայլելու ժամանակ կամ կանգնած վիճակում: Ոտքը սովորաբար կարմրած է եւ կարող է մեծանալ մյուս ոտքի հետ համեմատած:

Դա բնական է, եթե նման ցավ զգում եք ֆիզիկական վարժությունից հետո: Սակայն եթե նկատում եք կարմրություն կամ սեղմվածության զգացում այնտեղ, որտեղ զգում եք ցավը, եւ կա այտուցվածություն, պետք է դիմել բժշկի:

4.Արյունը մեզի մեջ

Մեզի մեջ արյան առաջացման պատճառները կարող են տարբեր լինել: Եթե մեզի մեջ արյուն եք նկատել եւ միեւնույն ժամանակ ցավ եք զգում գոտկատեղի եւ թիկունքի շրջանում, դա կարող է լինել երիկամներում առկա քարերից: Երիկամային քարերը հանքային նյութերից եւ աղից բաղկացած բյուրեղիկներ են, որոնք գոյանում են երիկամներում եւ դուրս են գալիս մեզի հետ: Քարերի առկայությունն ախտորոշելու համար պետք է դիմել բժշկի: Մի շարք դեպքերում երիկամների քարերը դուրս են գալիս մեզի միջոցով, որը շատ ցավոտ գործընթաց է:

Եթե մեզի մեջ արյուն եք նկատել, ինչպես նաեւ միզարտադրությունը դժվարանում է, եւ կա ճնշող զգացում, դա կարող է լինել միզապարկի կամ երիկամի բորբոքման նախանշան: Եթե մեզի մեջ արյուն եք նկատում, սակայն ցավ չեք զգում, դա կարող է լինել երիկամների կամ միզապարկի քաղցկեղի պատճառ:

5.Ծանր շնչառություն

Շնչառության հետ կապված խնդիրները պետք է անմիջապես բուժել: Եթե շնչառության ընթացքում սոլուցի նման ձայն եք լսում, պետք է դիմել բժշկի:

Նման վիճակ կարող է առաջանալ ասթմայի պատճառով, թոքերի հիվանդության, ալերգիայի ինչ-որ տեսակի կամ քիմիական ազդեցության պատճառով: Բացի այդ, նման վիճակը կարող է առաջանալ թոքաբորբի կամ բրոնխիտի պատճառով:

6.Ինքնասպանության մասին մտքեր

Եթե դուք զգում եք, որ կորցնում եք հույսը եւ գտնվում եք ծուղակում, կամ զգում եք, որ այլեւս պատճառ չունեք ապրելու, ձեզ օգնություն է անհրաժեշտ: Մասնագետների հետ զրույցները կօգնեն ձեզ հաղթահարել այդ ճգնաժամը:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝