Ինչպե՞ս են ստեղծվում տրանսգենային բույսերը

buyser բույսեր

Թվում է, թե տրանսգենային բույսերի ստեղծումը շատ պարզ է, սակայն, ըստ էության, դա այդպես չէ: Գործընթացը ներառում է բազմաթիվ քայլեր, բայց ամենակարեւորը գաղափարն է:

Տրանսգենային բույսերի ստացման պարզեցված սխեման

Առաջին հերթին գիտնականները պետք է պարզեն, թե բույսի ինչ հատկություն պետք է փոխվի, որպեսզի բարձրանա բերքատվությունը, կամ այն դառնա ավելի դիմացկուն անբարենպաստ պայմաններում: Այնուհետեւ պետք է գտնել այն մարմինը, որն ունի համապատասխան գեն, որից հետո արդեն կարելի է անցնել փաստացի տեխնիկական գործընթացի: Երբ գենետիկապես ձեւափոխված բույսն արդեն ստացված է, հետազոտողները դեռ երկար ստուգում են, թե արդյո՞ք ցանկալի արդյունքը ձեռք է բերվել, ապա փորձարկում են նորաստեղծ բույսի անվտանգությունը:

Բամբակ

1.Գեն- cry1F, cry1Ac, cry1Ab, cry2Ab2, cry1Ab-AC, cry2Ae

2.Որտեղի՞ց է գենը- ցուպիկների դասի մանրէների գեն

3.Ի՞նչ է անում- կոդավորում է էնդոքսինները, որոնցից աղիքային բջիջներում թրթուրները ձեւավորում են ծակոտիներ: Արդյունքում բջիջների ներքին միջավայրը քայքայվում է, եւ նրանք մահանում են: Միջատը չի կարողանում նորմալ ուտել եւ մեռնում է:

4.Հետեւանք- բույս, որը սպանում է իրենով սնվող թրթուրներին:

Նմանատիպ փոփոխություններ, ինչպես նաեւ փոփոխություններ, որոնք մեծացնում են բզեզների՝ տվյալ բույսով սնվելու նկատմամբ դիմադրությունը, ունեն եգիպտացորենը, սոյան եւ սմբուկը:

Կարտոֆիլ

1.Գեն- մատրիցային շղթա կամ հակաիմաստային թել gbss

2.Որտեղի՞ց է գենը- Zea Mays (եգիպտացորեն)
3.Ի՞նչ է անում- կարտոֆիլում պարունակվող օսլան բաղկացած է երկու բաղադրիչներից` ամիլոզաներից եւ ամիլոպեկտինից: Արդյունաբերական նպատակներով, օրինակ` սննդի կամ թղթի արտադրության մեջ, օգտագործման համար կարեւոր է, որ օսլայում
որքան հնարավոր է ամիլոզաներ քիչ լինեն: GBSS ֆերմենտը կատալիզում է ամիլոզայի սինթեզը, իսկ մատրիցային շղթան ճնշում է գենի աշխատանքը:

4.Հետեւանք- կարտոֆիլի պալարներում գրեթե չի պարունակվում ամիլոզա:

Սոյա

1.Գեն- GM-fad2-1 գենի հատված

2.Որտեղի՞ց է գենը- Glycine Max L. (սոյա)

3.Ի՞նչ է անում- սոյայի գենոմի մեջ «ներմուծված» ԴՆԹ-ն ճնշում է fad2-1 գենի աշխատանքը: Այս գենը կոդավորում է այն ֆերմենտը, որն անհրաժեշտ է բույսերի սերմերում լինոլեաթթվի ձեւավորմանը իր նախորդ օլեինաթթվից: Լինոլեաթթուն այնքան կարեւոր չէ մարդու համար, իսկ օլեինաթթվից ստանում են բարձր որակի եւ առողջարար յուղ:

4.Հետեւանք- ԳՁ սոյայի սերմերը կայուն են այդ թունաքիմիկատի նկատմամբ, իսկ մոլախոտները` ոչ:

Եգիպտացորեն

1.Գեն-mepsps

2.Որտեղի՞ց է գենը- Zea MAYS գեն (եգիպտացորեն)

3.Ի՞նչ է անում-կոդավորում է ձեւափոխվածէ EPSPS ֆերմենտը, որը թիրախ է հանրաճանաչ «Roundup» հերբիցիդի համար, ինչն արգելափակում է այս ֆերմենտի գործողությունը: 4.Հետեւանք-ԳՁ բույսերը դիմակայում են թունաքիմիկատին, իսկ մոլախոտները` ոչ:

Նման մոդիֆիկացիա նախատեսված է նաեւ բամբակի, սոյայի, շաքարի ճակնդեղի համար:

Շաքարեղեգ

1.Գեն- EcBetA

2.Որտեղի՞ց է գենը- Escherichia coli բակտերիա

3.Ի՞նչ է անում-կոդավորում է այն ֆերմենտը, որը բուսական բջիջներում կատալիզում է գլիցին-բետաինի աշխատանքը: Այս միացությունը պաշտպանում է բջիջները երաշտից եւ այլ տհաճ պայմաններից:

4.Հետեւանք- ԳՁ շաքարեղեգն ավելի դիմացկուն է երաշտի ժամանակ:

Տիգրան Գասաբյան
Աղբյուր
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>