Գիտական անբացատրելի պարադոքսներ

question-63916_640

Իհարկե, պարադոքսները լինում են ոչ միայն գիտական, այլեւ տրամաբանական, գրական (բանավոր) եւ պարզապես կենսական: Մի մասը հնարավոր է բացատրել, մյուսներն այդպես էլ առեղծված են մնում:  Հավանաբար դուք կարդացել եք «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը: Ահա եւ պարադոքսի ակնառու մի օրինակ: Թեեւ որոշ գիտնականներ կարծում են, որ այդ ֆանտաստիկ գրքից շատ բան կարելի է բացատրել` առաջնորդվելով քվանտային տեսությամբ, բայց Քերոլը որտեղից գիտեր այդ տեսության մասին: Սա եւս պարադոքս է…

1

Սա ամենահին պարադոքսներից մեկն է: Այն նկարագրված է Նոր Կտակարանում: Կրետացի Էպիմենիդը պնդում է, որ բոլոր կրետացիները ստախոս են: Բայց եթե նա ճիշտ է ասում, պարզվում է, որ նա եւս ստախոս է, ուստի եւ նրա պնդումը կեղծ է: Դե, եթե նա ամեն դեպքում ստախոս չէ, ուրեմն նա ճիշտը չի ասում: Այո՛, կարծես իսկական գլուխկոտրուկ լինի: Նման պարադոքսները չեն կարող ո՛չ ապացուցվել, ո՛չ էլ հերքվել:

2

Այս զվարճալի պարադոքսի էությունը հետեւյալն է. խմելու համար նախատեսված ցանկացած վայրում կհայտնվի առնվազն այնպիսի մի մարդ, որ «եթե նա չի խմում, ապա խմում են բոլորը»: Շփոթեցնող է, այնպես չէ՞: Տվյալ պարադոքսի տրամաբանությունը հետեւյալն է.

• Ամերիկյան «Տգեղ դաշտագայլ» կոչվող պանդոկում խմում են բոլորը: Պանդոկի մշտական հաճախորդներից մեկը` Բիլլը, նույնպես խմում է: Հետեւաբար, եթե բոլորն են խմում, ապա Բիլլն էլ է խմում: Եվ հակառակը:

• Պատկերացնենք, որ առաջին տարբերակը սխալ է: Իհարկե, բոլորը չեն խմում, ապա զգաստություն պահպանում է առնվազն մեկ հոգի` թող դա կրկին Բիլլը լինի: Քանի որ ճիշտ չէ, որ նա խմում է, ապա ճիշտ է, որ եթե նա խմում է, ապա բոլորն են խմում:

Այսպես ասենք, որ պարադոքսը բավականաչափ խրթին է ու կասկածելի, բայց չէ՞ որ հենց դրա համար էլ այն կոչվում է պարադոքս:

3

Այսպես կոչված «հոգեւոր պարադոքսը» կայանում է նրանում, որ մարդկությունն իրեն հարց է տալիս. «հնարավո՞ր է արդյոք այնպիսի հրաշք, ինչպես, օրինակ, բարձրագույն բանականության կողմից այնպիսի մեծ ու ծանր քարի ստեղծումը, որը բարձրացնելը կլինի այնքան դժվար, որ բարձրագույն արարածը եւս չի կարողանա բարձրացնել այն»:

Եթե ​​ամենազորը կարողանա ստեղծել այդպիսի անհավատալի քար, ապա կդադարի ամենազոր լինել, քանի որ չի կարողանա բարձրացնել այն, իսկ եթե ​​ չի կարող, ապա նա ի սկզբանե ամենազոր չի եղել:

4

Եթե ​​դուք ապրում եք բարձրահարկում եւ ամեն օր օգտվում եք վերելակից, մի պահ մտածեք, թե որտեղի՞ց է այն գալիս: Վերեւի՞ց, թե՞ ներքեւից:

Ենթադրենք, որ ինչ-որ մի Մարիամ ապրում է վերին հարկում, հետեւաբար, վերելակը գալիս է նրա մոտ ներքեւից, իսկ հետո կրկին ներքեւ է իջնում: Իսկ ենթադրյալ Աննան մի քանի հարկով ցած է ապրում, ապա նրա մոտ վերելակն առաջինը կգա, որը բարձրանում է վերին հարկ, այն  մի քիչ ավելի ուշ կսկսի ներքեւ իջնել: Ստացվում է, որ վերջին հարկերի բնակիչները սկզբում հանդիպում են վերեւ բարձրացող վերելակին: Ստորին հարկերի դեպքում իրավիճակը միանման է:

Այս պարադոքսն առաջին անգամ նկատել են ֆիզիկոսներ Մարվին Սթերնը եւ Գեորգի Գամովը, ովքեր աշխատում էին բազմահարկ գրասենյակային շենքի տարբեր հարկերում: Մեկի համար  վերելակը փաստորեն ամբողջ ժամանակ տեղափոխվում էր ներքեւ, իսկ մյուսի համար` վերեւ:

5

Օրինակ, եթե 23 կամ ավելի մարդուց բաղկացած մի խումբ կա, ապա կա հավանականություն, որ մասնակիցներից առնվազն մեկ զույգի մոտ ծննդյան ամսաթիվը համապատասխանում է: Նման հավանականությունը գերազանցում է 47%-ը: Ավելի շատ մարդկանցից բաղկացած խմբի մոտ այդ հավանականությունն ավելի քան 99% է կազմում:

Այն հասնում է 100%-ի, միայն այն ժամանակ, երբ  խմբում կա առնվազն 367 մարդ: Հարկ է նշել, որ գիտնականները չեն կարծում, որ այս պնդումը լիովին պարադոքսալ է, քանի որ այն հիմնված է հավանականության տեսության վրա եւ միանգամայն գիտական ​​հիմնավորումներ ունի:

Տիգրան Գասաբյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>