Հավերժ երիտասարդության գաղտնիքը. օգտագործեք այս միջոցը, եթե ցանկանում եք 50 տարեկանում 30-ի տեսք ունենալ

4b85fcb8adc7493c49f5add8f8f60840

Ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմս, որը կվերադարձնի ձեր երիտասարդությունը: Այս բաղադրատոմսն օգտագործել են բազմաթիվ կանայք եւ շատ գոհ են: Բավարար է օրական մեկ թեյի գդալ խմել այս համեղ խառնուրդից եւ օր օրի կերիտասարդանաք: Եթե պարբերաբար օգտագործեք այս միջոցը, տարեկան երկու անգամ, ապա 50 տարեկանում կունենաք 30 տարեկանի տեսք, եւ օրգանիզմի ընդհանուր վիճակը նույնպես կհամապատասխանի այդ չափանիշներին:

Բաղադրատոմս

Կուրս  առաջին

100մլ կիտրոնի հյութ

200գր մեղր եւ 50մլ ձիթապտղի յուղ

Խառնել բոլոր բաղադրիչները եւ ստացված խառնուրդը խմել օրական երեք անգամ ուտելուց 15-20 րոպե առաջ մեկ թեյի գդալ:

Ամբողջն օգտագործելուց հետո 6 ամիս դադար տվեք: Այդ ընթացքում պետք է հետեւյալ բաղադրատոմսով կոճապղպեղի թեյ խմեք. 0,5 թեյի գդալ քերած կոճապղպեղին ավելացնել 200գր եռացրած ջուր, ցանկության դեպքում կարող եք կիտրոն գցել թեյի մեջ: Անհրաժեշտ է խմել առանց շաքարավազի, կարող եք մրգաչիր կամ մարմելադ օգտագործել:

Ժամանակի ընթացքում կարող եք իմբիրի չափաբաժինն ավելացնել եւ հասցնել մինչեւ մեկ թեյի գդալ: Սովորաբար էլիքսիրը խմում են մարտին եւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Այս բաղադրատոմսի հիանալի ազդեցությունը կնկատեն նաեւ ձեր շրջապատում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա  Աթոյան

Դիտվել է՝