Չի կարելի արհամարհել գլխացավը. 5 նախանշան, որոնք զգուշացնում են լուրջ հիվանդության մասին

gol-bol

Մարդկային մարմինն անմիջապես  նախազգուշացնում է առաջացած խնդիրների մասին: Եթե ունենում եք գլխացավ, ապա անհրաժեշտ է անպայման հետաքրքրվել եւ իմանալ, թե ինչ խնդիր ունեք: Դա կօգնի զերծ մնալ լուրջ հիվանդություններից:

Գլխացավի տեսակները

Ցավ գլխի քունքային եւ գագաթային շրջաններում

Քունքային շրջանում առկա ցավերը վկայում են, որ օրգանիզմում խնդիրներ կան: Անքնությունը, հորմոնալ փոփոխությունը, թունավորումը եւ ներգանգային ճնշման անկումը կարող է ցավի առաջացման պատճառ լինել: Քունքի շրջանում ցավերը բնորոշ են նաեւ գրիպին եւ մրսածությանը:

Եթե այդ շրջանում ցավերն ուժեղանում են եւ առաջացնում են տարօրինակ զգացումներ, օրինակ սրտխառնոց, ապա անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի: Չի կարելի անուշադրության մատնել նաեւ գլխի հետեւի մասի ցավը: Նման ցավային զգացումները արյան զեղման նախանշաններ են համարվում:

Գլխացավ առավոտյան

Եթե հաճախ եք արթնանում գլխացավով, միեւնույն ժամանակ եթե չեք չարաշահում ալկոհոլը, ապա դա օրգանիզմի կողմից անհանգստացնող ազդանշան է:

Առավոտյան գլխացավը կարող է մատնանշել, որ առկա է ճնշման հետ կապված խնդիրներ եւ նույնիսկ գլխուղեղի ուռուցք: Անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:

Ցավ աչքերի շուրջ եւ այտոսկրին

Խմբային գլխացավը կամ ցավն աչքերի շրջանում ամենաահավոր զգացումներից է: Դիմանալ այդ նոպաներին գրեթե անհնար է:

Անհրաժեշտ է դիմել նյարդաբանի: Նման ցավերն առաջանում են հիմնականում հիպոթալամուսի անկանոն գործունեության, գլխուղեղի արյունատար անոթների հանկարծակի լայնացման եւ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարման հետեւանքով:

Այտոսկրի եւ ճակատի շրջանի ցավերը վկայում են հայմորիտի մասին:

Գլխացավ եւ գլխապտույտ

Հաճախ գլխացավը կարող է ուղեկցվել նաեւ մի շարք տհաճ ախտանիշերով՝ գլխապտույտ, սրտխառնոց, ցավ պարանոցի շրջանում: Օստեոխոնդրոզը, անցյալում ստացած վնասվածքները, հորմոնալ խանգարումները, դեպրեսիան կարող են առաջացնել նման ցավ: Անհրաժեշտ է հետեւել սննդակարգին եւ հանգստին:

«Ծանր» գլուխ եւ ճնշվածության զգացում գլխի գագաթային շրջանում

Եթե գլխի շրջանում «ծանրություն» եք զգում, ապա գլխացավի այս տեսակն ամենատարածվածն է: Այն կարող է առաջանալ գերհոգնածությունից, թթվածնի պակասից եւ նյարդային ապրումներից:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝