Ընդամենը 48 ժամում մաքրեք օրգանիզմը թունավոր նյութերից

detoksikatsiya-696x429

Երբ հոգնածություն եք զգում, ձեր մաշկը չոր է, իսկ աչքերի տակ սեւ շրջանակներ կան, ուրեմն դա նշանակում է, որ օրգանիզմում թունավոր նյութեր կան:

Երբ օրգանիզմում կան թունավոր նյութեր, օրգանիզմը հակված է լինում վիրուսներին: Նման պայմաններում օրգանիզմը թունազերծման կարիք ունի:

Մաքրման գործընթացը, որը կօգնի թունազերծել օրգանիզմը, կարող է վերականգնել 5 օրգանների աշխատանքը՝ լյարդ, երիկամ, թոքեր, աղիներ եւ կույր աղիք:

Պահանջվում է օգտագործել քիչ ճարպ պարունակող սնունդ, կարտոֆիլ, միս եւ շատ հեղուկ խմել: Նախընտրելի է օրգանիզմի մաքրման գործընթացը կրկնել տարվա մեջ երկու անգամ 10 օրվա ընթացքում:

Թունազերծման ծրագիր հանգստյան օրերին

Ամեն առավոտ քաղցած վիճակում խմել 250մլ գոլ ջուր:

Շաբաթ

Նախաճաշ. խմել խորհուրդ տված գոլ ջուրը, մեկ բաժակ վարսակին ավելացնել մեկ թեյի գդալ կտավատի սերմ, 250մլ սովորական ջուր կամ կանաչ թեյ, 200մլ դիետիկ յոգուրտ եւ նուշի կաթ, կես բաժակ թարմ հապալաս:

Ճաշ. 250գր տապակած ձուկ, աղցան, շվեյցարական մանգոլդ՝ պատրաստված ձիթայուղով եւ կարտոֆիլով, փոքր բանան եւ մեկ կտոր դդում, 250մլ սովորական ջուր:

Հետճաշիկ. 180մլ սովորական յոգուրտ, խնձոր, ¼ բաժակ դդմի սերմ եւ 250 մլ մաքուր ջուր:

Ընթրիք. 150գր տապակած թյունոս, ½ բաժակ տապակած բանջարեղեն, կիտրոնի հյութով եւ ձիթայուղով աղցան եւ 250մլ ջուր կամ սովորական թեյ:

Կիրակի

Օրը սկսեք գոլ ջրով:

Նախաճաշ. 200մլ նուշի կաթ կամ դիետիկ յոգուրտ, մեկ բաժակ վարսակ կտավատի սերմի հետ միասին, տանձ եւ կանաչ թեյ:

Ճաշ. բանջարեղենային ապուր, 200գր հավի տապակած կրծքամիս եւ 250մլ մաքուր ջուր:

Հետճաշիկ. մեկ հատ թուրինջ:

Ընթրիք. գազարով եւ ճակնդեղով աղցան կիտրոնի հյութով եւ թեյ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝