4 պատճառ սառը ջուր չխմելու համար եւ գոլ ջրի 5 օգտակար հատկությունները

image

Տաք ջուրը բացում է ծակոտիները, իսկ սառը ջուրը փակում եւ ձգում է մաշկը: Նման կերպ սառը ջուրն ազդում է ստամոքսա-աղիքային համակարգի վրա: Սառը ջուր խմելը վնասակար է:

Որոնք են սառը ջուր խմելու հետեւանքները.

-Երբ խմում եք սառը ջուր, արյունատար անոթները սեղմվում են, մարսողությունը դառնում է սահմանափակ, խոնավեցումը դժվարանում է: Սննդի քայքայման եւ էներգիայի համար օգտակար նյութերի կլանման փոխարեն, մարմինն օգտագործում է էներգիան ջերմաստիճանի կարգավորման համար: Դա հանգեցնում է ջրի կորստի.

-Սառը ջուրը սնվելուց հետո նպաստում է ավելցուկային լորձի գոյացմանը, ինչը հանգեցնում է իմունային համակարգի գործառույթի անկման՝ առաջացնելով հարբուխ կամ այլ հիվանդություններ.

-Եթե ուտելու ընթացքում սառը ըմպելիքներ եք խմում, ապա սննդային յուղերը կարծրանում են, իսկ մարմինն իր հերթին հրաժարվում է քայքայել անցանկալի ճարպերը.

-Ոմանք կարծում են, որ սառույցով ջուր խմելն օգտակար  է, քանի որ քայքայվում են ավելի շատ կալորիաներ, սակայն դրանով մենք ծանրաբեռնում ենք մարսողական համակարգը: Կան շատ այլ տարբերակներ կալորիաներ քայքայելու համար.

Որոնք են սենյակային ջերմաստիճանի ջուր խմելու առավելությունները.

-Այն հանգեցնում է արագ խոնավեցման.

-Խթանում է հիմնական մարսողական ֆերմենտներն, ինչը հանգեցնում է մարսողության կարգավորման.

-Սնունդը հեշտությամբ քայքայվում է.

-Աղիների աշխատանքը կարգավորվում է.

-Մաքրում է արյունը, արագացնում է մաշկի, երիկամների եւ ավշային համակարգի միջոցով թունազերծման բնական գործընթացները.

Երբ սովորեք գոլ ջուր խմել, մարսողական համակարգի կարգավորումը զգալի կլինի:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝