Օգտագործեք օրական 4 լիտր ջուր 30 օրում, եւ արդյունքները Ձեզ կզարմացնեն

pjom-vodu

Հոդվածի հեղինակը ժամանակին որոշել է ամեն օր խմել 4 լիտր ջուր մեկ ամսվա ընթացքում՝ որպես փորձարկում՝ տեսնելու համար, թե տեղի կունենան արդյոք փոփոխություններ օրգանիզմում: Նա բավականին զարմացած էր ստացված արդյունքներից:

Ահա թե ինչ տեղի ունեցավ:

Առաջին օր՝ մրցափուլը սկսվում է

Առաջին օրը նա վերցրեց շիշը, սակայն գաղափար էլ չուներ, թե քանի բաժակ ջուր է այն պարունակում: Այսպիսով, նա նայեց այդ մեծ շշին եւ հասկացավ, որ դա հեշտ խնդիր չի լինի:  Սակայն դա նրան չկանգնեցրեց: Նա միշտ իր հետ էր վերցնում ջրով լի շիշը:

Օր 5-րդ՝  միզել յուրաքանչյուր 20 րոպեն

Բոլորիս հայտնի է, որ մարդկային օրգանիզմի 60 տոկոսը բաղկացած է ջրից:  Սակայն մարդիկ բավարար քանակությամբ ջուր չեն օգտագործում ամբողջ օրը: Որպեսզի օրվա ընթացքում կարողանաք խմել այդքան ջուր, անհրաժեշտ է օգտագործել անընդհատ: Դա թույլ է տալիս ամբողջ օրվա ընթացքում չունենալ քաղցի զգացում, ախորժակը նվազում է, հետեւաբար սկսում եք քիչ ուտել: Բացի դրանից անընդհատ միզելու կարիք եք ունենում:

10-րդ օրն ավելի լավ զգացողություն կունենաս

Հոդվածագիրը նշում է, որ ամեն առավոտ նա խմում էր մեկ բաժակ սուրճ օրը սկսելու համար: Սակայն հիմա նա արթնանում է՝ թարմացած եւ էներգիայով լեցուն՝ առանց սուրճ խմելու ցանկության: Բացի դրանից, նա արտաքինում նույնպես նկատել է փոփոխություններ, նրա կարծիքով ինքն ավելի է գեղեցկացել: Նրա մաշկը եւ մազերն ավելի պայծառ են դարձել:

Օր 15-րդ՝ լիարժեք կենսունակության զգացողություն

Նախկինում նա օգտագործում էր օրական 3 կամ ավելի բաժակ սուրճ, սակայն արդեն դրա կարիքը չէր զգում: Դա նրա համար մեծ փոփոխություն էր: Նա նաեւ սկսել էր ավելի լավ քնել եւ ավելի արագ արթնանալ:  Նրա մարմինը սկսել էր հարմարվել նոր կենսակերպին, այդ պատճառով նա ծարավի զգացում էր ունենում, երբ որոշ ժամանակ ջուր չէր խմում:

Օր 20-րդ՝ ստանում է հաճոյախոսություններ

Ընկերուհին պնդում է, որ նրա մաշկի որակը փոխվել է: Նա իրեն երջանիկ եւ գոհ էր զգում:

30-րդ օր՝ մաքրում եւ ազատում

Նա մտադիր չէ թողնել նոր ձեռք բերած սովորությունը: Պատճառը բազմաթիվ դրական ազդեցություններն են, որոնք նա զգացել է այդքան ջուր խմելուց: Ամենակարեւորը՝ պետք է գտնել օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակությունը, որպեսզի զգաք այդ առավելությունները:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝