Ճապոնական 4 գաղտնիք առողջ եւ բարեկազմ լինելու համար

4_drevnix_yaponskix_sekreta_dlya_togo_chtoby_ostavatsya_strojnymi_i_zdorovymi__naget_ru

Այս 4 գաղտնիքները բավականին հետաքրքիր են եւ հեշտ են կատարելու համար:

Շատերն են ցանկանում լինել բարեկազմ եւ առողջ: Սակայն այն դարձել է մեր օրերի ամենաբարդ խնդիրը: Գիրանալը դարձել է ամենալուրջ խնդիրներից մեկն արագ սնունդ օգտագործելու, սխալ սնվելու եւ սթրեսի բարձր մակարդակի պատճառներով:

Այս խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել, ֆիզիկական վարժություններ անել, շատ ջուր խմել եւ ամեն գիշեր քնել: Այս խորհուրդներից բացի, պետք է ծանոթանաք նաեւ ճապոնական խորհուրդների հետ, որպեսզի միշտ գեղեցիկ տեսք ունենաք:

Ջերմությունը կյանք է

Ջերմության գաղափարը. կյանքի աղբյուրը համարվում է սնունդը, որը մենք ուտում ենք, որպեսզի ավելացնենք կենսունակությունը, եւ այն ունի հիմնարար նշանակություն մեր գոյատեւման համար: Տարեկան մենք օգտագործում ենք ավելի շատ այնպիսի մթերք, որոնք ստացվել են հողից, քանի որ դրանք կարող են օգնել մեր օրգանիզմին փոփոխվել ըստ ջերմաստիճանի եւ ակտիվացնել այն: Ի տարբերություն «ամառային» սննդի, «ձմեռային» սնունդը մեծամասամբ պարունակում է ավելի շատ կալորիա, որպեսզի ապահովի ջերմությունն ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Չնայած նրան, որ ավելի օգտակար է օգտագործել հում մթերք, շատ կարեւոր է նաեւ ժամանակ առ ժամանակ ուտել «տաք» կերակուր:

Տաք լոգանքը երկարացնում է կյանքը

Տաք լոգանքը նվազեցնում է անհանգստությունը, թուլացնում է, կարգավորում է արյան շրջանառությունը, նաեւ թուլացնում է մկանները: Մաքուր տաք լոգանքը ոչ միայն մաքրում է մաշկը, այլ նաեւ էականորեն երկարացնում է կյանքը: Տաք լոգանքի համար ամենալավ ջերմաստիճանը 37.7-40 աստիճանն է ըստ Ցելսիուսի:

Եթե ուտում եք ինչպես ըմբիշը, ապա ըմբիշի տեսք կունենաք

Առավոտյան ըմբիշները չեն նախաճաշում: Նրանք շատ ուտում են ճաշի ժամանակ, հետո հանգստանում են: Օրական նրանք ուտում են երկու անգամ: Եթե դուք ուշադրություն չեք դարձնում, թե ինչ եք ուտում, եւ չեք վերահսկում կալորիաները, ապա անպայման կգիրանաք: Անհրաժեշտ է վերահսկել սնվելու ռեժիմը բարեկազմ լինելու համար:

Խուսափեք ուտելու ընթացքում հեղուկ օգտագործելուց կլանման գործընթացի համար: Մասնագետները կարծում են, որ կոռոզիան, որը տեղի է ունենում ստամոքսում, այսինքն՝ սննդի վերջնական յուրացումը, «կանգ է առնում» ջուր խմելու հետեւանքով: Բացի դրանից, ավելի շատ էներգիա է ծախսվում, որպեսզի ավարտվի կլանումը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝