Պատմության ամենաաղմկոտ անեքսիաները

Maisi 9

Անեքսիան (լատ. ad nectere-միացնել) մի պետության կողմից մեկ այլ պետության ամբողջական կամ մասնակի տարածքի պաշտոնական միացումն է: Այն օկուպացիայից տարբերվում է նրանով, որ այն տարածքի իրավական սեփականության փոփոխություն չի առաջացնում: Միջազգային իրավունքը դատապարտում է անեքսիան` համարելով այն ագրեսիայի տեսակներից մեկը, եւ այժմ նախատեսվում է միջազգային իրավական պատասխանատվություն` նման գործողություններ իրականացնելու համար:

Քուվեյթի անեքսիան Իրաքի կողմից` 1990 թվական

1990 թվականի հուլիսին Սադամ Հուսեյնը Քուվեյթից պահանջեց չեղյալ համարել Իրաքի պարտքը եւ 2,5 մլրդ դոլարի չափով փոխհատուցում վճարել` Քուվեյթի կողմից Իրաքի նավթի ենթադրյալ ապօրինի արդյունահանման համար: Սակայն Քուվեյթի էմիրը չընդունեց այդ պահանջը: Արդյունքում Իրաքի զորքերը սկսեցին ձգվել դեպի Քուվեյթի սահմաններ, եւ օգոստոսի 2-ին Իրաքի բանակը ներխուժեց Քուվեյթի տարածք: Օգոստոսի վերջին Քուվեյթը հռչակվեց Իրաքի 19-րդ նահանգ:

Գոայի անեքսիան Հնդկաստանի կողմից` 1961 թվական

1961 թվականի դեկտեմբերին Գոան օկուպացվեց հնդկական զորքերի կողմից: Այն Դամանի եւ Դիուի հետ հայտարարվեց «միացյալ տարածք», որից հետո 451-ամյա պորտուգալական գերակայությանը Գոայում վերջ դրվեց: Պորտուգալիան ճանաչեց Գոայի նկատմամբ Հնդկաստանի գերիշխանությունը միայն 1974 հեղափոխությունից հետո:

Բալթյան երկրների անեքսիան Խորհրդային Միության կողմից` 1939-1941 թվականների ընթացքում

1939 թվականի օգոստոսի 23-ին ստորագրված պայմանագրի գաղտնի արձանագրությունը Գերմանիայի եւ ԽՍՀՄ միջեւ` չհարձակվելու վերաբերյալ, բաժանեց ազդեցության ոլորտները: Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիայի մի մասը եւ արեւելյան Լեհաստանը ներառվեցին Խորհրդային Միության ազդեցության ոլորտում, իսկ Լիտվան եւ արեւմտյան Լեհաստանը` Գերմանիայի: Երկու տարվա ընթացքում Էստոնիան, Լիտվան եւ Լատվիան անեքսիայի ենթարկվեցին Խորհրդային Միության կողմից` եղբայրական ժողովուրդներին օգնելու անվան տակ:

Չեխոսլովակիայի անեքսիան Գերմանիայի կողմից` 1938 թվական

1938 թվականին Չեխոսլովակիայում ապրում էին 14 միլիոն մարդ, որոնցից 3,5 միլիոնն էթնիկ գերմանացիներ, ովքեր կենտրոնացված էին Սուդետի շրջանում: Չեխոսլովակիայի արդյունաբերությունը, այդ թվում նաեւ ռազմականը, Եվրոպայում զարգացածներից մեկն էր:

Համաձայն մյունխենյան համաձայնագրի` տեղի ունեցավ Սուդետի անեքսիան, ընդ որում, շատ արագ եւ հաջողված: Սա դարձավ Չեխոսլովակիայի օկուպացիայի եւ երկրի անկախության վերացման առաջին քայլը:

Բեսարաբիայի անեքսիան Ռումինիայի կողմից` 1918 թվական

Մինչեւ 1918 թվականը Բեսարաբիան Ռուսական կայսրության մի մասն էր կազմում, ուստի բռնազավթումը չի ճանաչվել Ռուսական կայսրության կողմից: Քարտեզներում, որոնք թողարկում էր ԽՍՀՄ-ը, այս տարածքը նշվում էր որպես օկուպացված Ռումինիայի կողմից: Բեսարաբիան գտնվել է Ռումինիայի կազմում 22 տարի:

Ավստրիայի անեքսիան Գերմանիայի կողմից` 1938 թվական

Ավստրիայի մտնելը Գերմանիայի կազմ տեղի է ունեցել 1938 թվականի մարտի 12-13-ին: Որպես արդյունք Գերմանիայի տարածքն աճեց 17% -ով, իսկ բնակչությունը` 10% -ով: Ավստրիան բռնազավթելով՝ Հիտլերն ավելի շատ գումար էր ստանում դեպի Բալկաններ հետագա առաջընթացի համար: Ավստրիայի անկախությունը վերականգնվել է 1945 թվականին:

Ռոքոլլ կղզու անեքսիան Մեծ Բրիտանիայի կողմից` 1955 թվական

Ատլանտյան օվկիանոսի անմարդաբնակ ժայռաբեկորը` Ռոքոլլ կղզին, անեքսիայի ենթարկվեց Բրիտանիայի կողմից, ինչը մինչ այժմ մի շարք երկրների անհամաձայնության պատճառ է, մասնավորապես Իռլանդիայի, Դանիայի (Ֆարերյան կղզիներ) եւ Իսլանդիայի:

Գոլանի բարձունքների անեքսիան Իսրայելի կողմից` 1981 թվական

Իսրայելի կողմից Երուսաղեմի արեւելյան հատվածի եւ Գոլանի բարձունքների անեքսիայի մասին օրենքները հայտարարվել են Իսրայելի կնեսետի կողմից` 30.07.1980 եւ 14.12.1981 ամսաթվերին: Իսրայելը հայտարարել էր այդ տարածքների բնակիչներին Իսրայելի քաղաքացիություն տալու, ինչպես նաեւ այդ տարածքներում Իսրայելի օրենսդրության լիարժեք տարածման մասին: Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեց այդ միացումը, եւ այն չեղյալ համարվեց:

Սիկկիմի անեքսիան Հնդկաստանի կողմից` 1975 թվական

Հնդկաստանի վարչապետ Կազի Լհենդուպ Դորջի Խանգսապրան 1975 թվականին Հնդկաստանի խորհրդարանին առաջարկեց Սիկկիմը փոխակերպել Հնդկաստանի մարզի: Ապրիլին այն օկուպացվեց հնդկական զորքերի կողմից: Անցկացված հանրաքվեի արդյունքում քվեարկողների 97,5%-ն աջակցեց Հնդկաստանին անդամակցությանը: Իսկ 1975 թվականի մայիսի 16-ին Սիկկիմը պաշտոնապես դարձավ Հնդկաստանի մարզ:

Տիգրան Գասաբյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>