Սոխի օգտագործման 27 միջոց գեղեցկությունը եւ առողջությունը պահպանելու համար

kakie-vitaminy-soderzhit-luk-i-v-chem-ego-polza-dlya-organizma-2-615x460

Այն, որ սոխն օգտակար է, գիտեն բոլորը: Այն հիմնականում օգտագործվում է մրսածության դեմ, սակայն իրականում սոխն ավելի օգտակար եւ բազմաֆունկցիոնալ է:

Սոխի օգտագործման հատկությունները.

1.Սոխն օժտված է մանրէասպան եւ հակասեպտիկ հատկություններով, ինչն օգնում է օրգանիզմը պաշտպանել ինֆեկցիաներից:

2.Սոխը հարուստ է ծծումբով, կալիումով, մանրաթելերով, В եւ С վիտամիններով: Այն պարունակում է շատ քանակության երկաթ, ֆոլաթթու եւ բիոտին:

3.Սոխն անփոխարինելի միջոց է ջերմության, հարբուխի, մրսածության, կոկորդի ցավի, հազի եւ ալերգիայի ժամանակ:

4.Կտրատված սոխը տեղադրեք ճակատին եւ քներակին ու ազատվեք գլխացավից:

5.Քթի արյունահոսությունը կանգնեցնելու համար սոխը բաժանել երկու հավասար մասերի, մասերից մեկը դնել պարանոցի հետեւի մասին եւ ձիգ սեղմել:

6.Եթե ընթրիքի ժամանակ օգտագործեք հում սոխ, ապա կմոռանաք անքնության մասին:

7.Սոխը նպաստում է աղիների բնական գործառույթներին:

8.Մոծակի խայթոցի տեղում քսել քացախի ու սոխի հյութի խառնուրդը, եւ քորն աստիճանաբար կանցնի: Այս միջոցը կարելի է օգտագործել նաեւ մեղվի խայթոցի եւ արեւայրուքի ժամանակ:

9.Սոխը նպաստում է արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացմանը եւ նվազեցնում է շաքարի մակարդակը:

10Սոխը ներառելով սննդակարգի մեջ հնարավոր է պայքարել օստեոպորոզի եւ աթերոսկլերոզի դեմ:

​11. Սոխը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն՝ ամրացնելով եւ պաշտպանելով անոթները:

12.Սոխը եւ սոխի կճեպն օգնում են արթրիտի եւ արթրոզի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 2 սոխը եփել մանրացրած կճեպի հետ մեկ լիտր թորած ջրով, մինչեւ ամբողջական լուծվի ջրում: Ստացված խառնուրդից խմել օրական երեք անգամ մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ:

13.Մարմնի ցավերից ազատվելու համար սոխը տապակել քունջութի յուղով եւ լցնել կերակրի մեջ:

14.Սոխի հյութը հիանալի պայքարում է պեպենների եւ մաշկի պիգմենտացիայի դեմ: Սրբել դեմքն այդ հյութով, այնուհետեւ օգտագործել սնուցող դիմակ:

15.Սոխի հյութի կաթիլներն արդյունավետորեն բուժում են կատարախտը:

16.Սոխն անցկացնում է ատամի ցավը:

17.Այն նպաստում է նաեւ օրգանիզմի հյուսվածքների երիտասարդացմանը:

18.Հիանալի միջոց է կանացի խնդիրներից ազատվելու համար:

19.Օգնում է նաեւ նյարդային համակարգի եւ հիշողության խնդիրների դեպքում:

20.Սոխն ընդդեմ ծերացման: Սոխի մեջ առկա հակաօքսիդանտները եւ A, C եւ E վիտամինները պայքարում են բջիջների ծերացման դեմ եւ երիտասարդացնում են օրգանիզմը: Կարելի է օգտագործել դիմակներ սոխի հյութով, ինչպես նաեւ հետեւյալ խառնուրդը. մանրացնել մեկ գլուխ սոխը, ավելացնել մեղր 1:1 հարաբերությամբ: Երկու ամիս օգտագործել մեկ ճաշի գդալ առավոտյան եւ երեկոյան:

​21.Սոխից պատրաստված թարմ խյուսը հիանալի միջոց է ակնեների դեմ պայքարելու համար, ախտահանում եւ մաշկը հարստացնում է վիտամիններով: Սննդարար ազդեցության համար կարելի է ավելացնել մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ:

22.Պայծառացնում է դեմքի մաշկի գույնը: Որպեսզի սպիտակամաշկ լինեք, օգտագործեք հում սոխ: Այն մաքրում է արյունը եւ հարստացնում է վիտամին С-ով: Կարող եք օգտագործել նաեւ հետեւյալ դիմակը. 1 ½ թեյի գդալ սոխի հյութ + 2 թեյի գդալ ոլոռի ալյուր + ½ թեյի գդալ մշկընկույզ: Ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել 15-20 րոպե: Այնուհետեւ լվանալ տաք ջրով:

23.Մաշկի վրայի սեւ կետերը հնարավոր է հեռացնել հետեւյալ միջոցով. հավասար քանակության սոխի հյութը խառնել կեֆիրի կամ յոգուրտի հետ, ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ: Այդ խառնուրդի օգնությամբ մերսել մարմնի մասերը եւ դեմքը: Այնուհետեւ լվանալ տաք ջրով:

24.Բարակ մազերը վերականգնում են մեղրի եւ սոխի կամ հացի եւ սոխի դիմակների միջոցով: Սովորաբար նման դիմակները քսում են գիշերը, թողնում, լվանում առավոտյան:

25.Մազաթափություն եւ թեփ: Այս տհաճ երեւույթներից ազատվելու համար անհրաժեշտ է վերցնել հավասար քանակության կոկոսի եւ ձիթապտղի յուղ, մսաղացով անցկացրած գլուխ սոխը եւ խառնել այդ ամենն ու քսել մազերին եւ գլխամաշկին: Գլուխը փակել պոլիէթիլենով եւ թողնել մի քանի ժամ: Այնուհետեւ լվանալ:

​26. Մազերի գույնը պահպանելու եւ նրան գեղեցիկ պղնձագույն երանգ հաղորդելու համար անհրաժեշտ է սոխի հյութը քսել մազերին: Այն նաեւ փայլ է հաղորդում մազերին:

27. Սոխից բնական կոնդիցիոներ ստանալու համար անհրաժեշտ է խառնել շամբալան (հունական խոտ) մանր կտրատված սոխի հետ: Ստացված խառնուրդը քսել մազերին, թողնել մեկ ժամ եւ լվանալ:

​Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝