Տիեզերակայանն առաջին անգամ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմի վրա

49199452_332139127634760_7705179695620292608_n

Չինական «Չանյե-4» անօդաչու սարքը, որը դեկտեմբերի 8-ին մեկնարկել է Սիչուան նահանգում գտնվող Սիչան տիեզերական թռիչքների կայանից, վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմի վրա:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, սա առաջին անգամն է, երբ տիեզերակայանը վայրէջք է կատարում Լուսնի քիչ ուսումնասիրված տարածքի վրա:

Նշվում է, որ անօդաչու սարքի բորտին գտնվող լուսագնացը մի շարք ուսումնասիրություններ և փորձարկումներ է իրականացնելու: Մասնավորապես, փորձ է արվելու օրգանիզմներ աճեցնել:15

Վայրէջքի ժամանակ ստացած լուսանկար

Դիտվել է՝