Անվախ շունը լեղաճաք է անում «արքային»՝ խայտառակելով էգ առյուծի առաջ

afrikanskii_lev_2

Աֆրիկայում շանը հաջողվել է վախեցնել «կենդանիների արքային» էգ առյուծի աչքերի առաջ: Տեսանյութը հրապարակել է Daily Mail հրատարակչությունը:Այն նկարահանված է Տանզանիայում:  

Զուգավորման ժամանակ առյուծների ուշադրությունն է գրավել շան հաչոցը: Երբ հսկա կատվազգիները մոտենում են շանը, վերջինս հանկարծակի հարձակվում է որձ առյուծի վրա:

Ապշահար հսկան նահանջում է՝ վախենալով չափերով իրեն մի քանի անգամ զիջող հակառակորդից: Այնուհետ շունը կորցնում է հետաքրքրությունն առյուծի նկատմամբ եւ հեռանում է:

Էգ առյուծն այդ առճակատմանը մասնակցություն չի ցուցաբերում:

 

Դիտվել է՝