Ճի՞շտ է արդյոք, որ հավի ձուն վնաս է հասցնում առողջությանը

shutterstock_245119171

Ասում են, որ ձուն ավելացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից և առաջացնում է սալմոնելոզ: Դրա համար պետք է շաբաթական երկու հատ ձու ուտել: Այժմ պարզաբանենք՝ ճիշտ է դա, թե ոչ:

Արդյո՞ք ձուն շատ խոլեստերին է պարունակում

Այո, սակայն, դա նրան վնասակար չի դարձնում: Պատճառն այն է, որ օրգանիզմում խոլեստերինն արտադրվում է նույնիսկ առանց ձու օգտագործելու: Երբ մենք շատ ենք ուտում այդ սննդամթերքից, օրգանիզմը սկսում է քիչ խոլեստերին արտադրել: Եվ ընդհակառակը, երբ մենք հրաժարվում ենք մեծ քանակության խոլեստերին պարունակող մթերքներ ուտելուց, լյարդը սկսում է ավելի շատ խոլեստերին արտադրել: Այդ պատճառով արյան մեջ դրա մակարդակը գրեթե չի փոխվում:

Նաև խոլեստերինը շատ կարևոր տարր է առողջության համար, այն սինթեզում է D վիտամին և օգնում է արտադրել տեստոստերոն և էստրոգեն: Առանց խոլեստերինի անոթներն առաձգական չէին լինի, և առհասարակ օրգանիզմը չէր կարողանա գոյատևել:

Գոյություն ունի «լավ» և «վատ» խոլեստերին: «Վատ» խոլեստերինն անոթներում մնացորդներ է առաջացնում, որը կարող է առաջացնել սրտամկանի ինֆարկտ: Եվ ձուն այստեղ կապ չունի, խոլեստերինի գոյացումը կախված է այն հանգամանքից, թե ինչպես է աշխատում լյարդը:

Գիտնականները կարծում են, որ այդ մթերքի վնասակարության մասին հետազոտությունները սխալ են եղել: 14 տարիների ընթացքում բժիշկները հետևել են 120 կամավորների և արձանագրել սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի բոլոր դեպքերը: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական 7-14 ձու են կերել, առողջական խնդիրներ ունեցել են ավելի քիչ, քան այն մարդիկ, ովքեր շաբաթական մեկ ձու են կերել կամ առհասարակ չեն կերել:

Կարո՞ղ է արդյոք ձուն առաջացնել լյարդի հիվանդություն կամ սալմոնելոզ

Ոչ, ձուն ոչ մի կերպ չի վնասում լյարդը: Ընդհակառակը՝ այն պարունակում է այդ օրգանի համար անհրաժեշտ ամինաթթուներ:

Այն, որ ձուն դժվար է մարսվում, նույնպես հերքվեց: Թերխաշ ձուն յուրացվում է ամբողջությամբ երկու ժամվա ընթացքում, ձվածեղը՝ 3 ժամում: Մոտավորապես նույն արագությամբ յուրացվում են նաև միսը և կաթը:

Ձուն կարող է առաջացնել սալմոնելոզ, սակայն նման դեպքերը ծայրահեղ հազվադեպ են լինում: Դրան կարող են հանգեցնել միանգամից մի քանի գործոններ:

Իսկ ինչո՞վ են դրանք օգտակար

Մեկ ձուն պարունակում է 75 կկալ, մեծ քանակության սպիտակուց, վիտամիններ և հանքանյութեր: Ձուն առավել հարուստ է երկաթով, կալցիումով, E և B վիտամիններով:

Ուրեմն քանի՞ հատ ձու է պետք ուտել

Այդպիսի համընդհանուր կանոն չկա, ամեն ինչ կախված է օրգանիզմից: Առողջ մարդը կարող է օրական միջինը 1-2 ձու ուտել առանց մտավախությունների: Սակայն պետք չէ չարաշահել:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Դիտվել է՝