Ինչպես են հաստլիկ ընկերներն ազդում ձեր սննդի չափաբաժնի վրա

image

Քորնելի համալսարանի մթերքների եւ բրենդների լաբորատորիայի կողմից անցկացված փորձարկումը հաստատել է այն տեսությունը, որ մարդիկ առավել քիչ հավանականությամբ են դիետա պահպանում, երբ նրանք ճաշում են ավելորդ քաշով տառապող անձանց հետ:   

Հետազոտողները հաստատել են, որ մարդիկ, ովքեր ֆուրշետի համակարգով են սնվում, ուտում են անառողջ սննդի ավելի մեծ չափաբաժին (եւ առավել փոքր չափաբաժնով առողջ սնունդ), անգամ այն դեպքում, երբ նրանց ուղեկցող ավելորդ քաշ ունեցող անձինք քիչ են ուտում: 

Այդ վարքագծի հնարավոր բացատրությունն այն է, որ տեսնելով ավելորդ քաշ ունեցող անձանց, մարդիկ առավել քիչ են կենտրոնանում իրենց նպատակների վրա:

Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ սրճարանի եւ ռեստորանի այցելուների վրա կարող են ազդեցություն ունենալ նրանց կողքին գտնվող մարդիկ, ովքեր շատ են ուտում, եւ անգամ նրանք, ովքեր գեր չեն: Նրանց շատակերությունը նպաստում է ձեր չափից ավելի շատ ուտելուն:

Այս դեպքում կիրառեք սնվելու ձեր սկզբունքների պահպանման ռազմավարությունները.

1) խուսափել սրճարաններից եւ ռեստորաններից, որոնք գործում են «շվեդական սեղան» համակարգով,
2) պատմել ուղեկցողներին ձեր դիետիկ ռազմավարությունների մասին, որպեսզի նրանք ձեզ չգայթակղեն չափից շատ ուտելիքով, 
3) մինչ դուք կմտնեք որեւէ ռեստորան, ինքներդ ձեզ հիշեցրեք ձեր նպատակների մասին: 

Եթե հնարավոր է, ապա նախապես որոշեք, թե ինչ եք պատվիրելու: Մանրամասնորեն ուսումնասիրեք հաստատության ճաշացանկը:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝