Բջջային հեռախոսը կարող է վնաս հասցնել ձեր անձնական կյանքին

shutterstock_280669103

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սմարթֆոնների հաճախակի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ անձնական կյանքի վրա:

Բեյլորի համալսարանի հետազոտողները հարցրել են ավելի քան 450 տարեց ամերիկացիների, որպեսզի բացատրություն եւ գնահատական տան այն երեւույթին, որը կոչվում է «phubbing»: Դա հենց այն նույն իրավիճակն է, որի ժամանակ մարդիկ օգտվում են բջջային հեռախոսից կամ տարվում են դրանով, երբ գտնվում են իրենց կողակցի հետ:

«Մենք պարզել ենք, որ երբ զույգից մեկը հասկանում է, որ իր կողակիցն անտեսում է իրեն, դա վեճի պատճառ է դառնում եւ նվազեցնում է փոխհարաբերություններով բավարարվածության մակարդակը»,- հայտնում է հետազոտության համահեղինակ Ջեյմս Ռոբերթսը:

«Փոխհարաբերություններում այդ ցածր մակարդակը հանգեցնում է ընդհանուր առմամբ կյանքի բավարարվածության մակարդակի նվազման եւ դեպրեսիայի ավելի բարձր մակարդակի»,- ավելացրել է նա:

Պատասխանողների ավելի քան 46 տոկոսն ասել է, որ հայտնվել են այն  իրավիճակում, երբ իրենց կողակիցը զբաղված է եղել բջջային հեռախոսով, պատասխանողների 23 տոկոսն ասել է, որ այդ իրավիճակի պատճառով իրենց հարաբերություններում վեճեր են առաջացել: Իսկ 37 տոկոսն ասել է, որ իրենց ընկճված են զգացել այդ պատճառով: Եվ միայն պատասխանողների 32 տոկոսն է հայտնել, որ իրենք շատ գոհ են իրենց հարաբերություններից:

Մարդիկ հաճախ կարծում են, որ սմարթֆոններին քիչ ժամանակ հատկացնելն այդքան մեծ նշանակություն չունի, սակայն հարցումները ցույց են տալիս, որ այդպես չէ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ որքան հաճախ ձեր  համատեղ ժամանակը ծախսեք սմարթֆոնների վրա, այնքան քիչ է հավանականությունը, որ ձեր կողակիցը բավարարվածություն կստանա ձեր փոխհարաբերություններից, արդյունքում դա կարող է կործանարար ազդեցություն ունենալ ձեր հարաբերությունների վրա:

Հաշվի առնելով սմարթֆոններով տարածվածությունը եւ օգտագործման հաճախականությունը՝ այդ եզրակացությունները շատ կարեւոր են:

Սմարթֆոնը կարող է խորտակել ձեր երջանկության հիմքը՝ կողակցի հետ հարաբերությունները:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝