Ինչպես չքայքայել լյարդը

shutterstock_589026884

Լյարդն առանցքային դերակատարում ունի օրգանիզմի մարսողական համակարգում: Այն ամենը, ինչ մենք ուտում ենք կամ խմում ենք՝ ներառյալ դեղամիջոցները, անցնում է լյարդով: Անհրաժեշտ է հետեւել լյարդին, որպեսզի այն առողջ լինի եւ իր գործառույթը կատարի:

Սա այն օրգանն է, որը կարելի է հեշտությամբ քայքայել, եթե սխալ վերաբերվենք նրան: Երբ լյարդը խցանված է, այն դադարում է ճիշտ աշխատել:

Լյարդը ֆուտբոլի գնդակի մեծություն ունի, այն գտնվում է աջ կողմում գոտկատեղի շրջանում: Լյարդը մի քանի կարեւոր ֆունկցիա է իրականացնում.

*Այն օգնում է մաքրել արյունը՝ օրգանիզմը մաքրելով արյունից ստացված վնասակար քիմիական նյութերից:

*Այն արտադրում է լեղի, որը սննդից հեռացնում է ճարպը:

*Ապահովում է օրգանիզմի էներգետիկ պահանջները՝ էներգիայի աղբյուրները վերածելով գլյուկոզայի:

Լյարդի առողջական վիճակը պահպանելն այդքան էլ դժվար չէ: Այստեղ կարեւորն առողջ կենսակերպ պահպանելն է:

Լյարդի մասին հոգ տանելն ավելի շուտ վնասակարի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է, այլ ոչ թե ինչ-որ սննդի կամ ըմպելիքի նկատմամբ:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի միջոցներ առողջ լյարդ ունենալու համար.

Չպետք է չարաշահել ալկոհոլը

Ալկոհոլը վնասում է լյարդի բջիջները՝ հանգեցնելով բորբոքման կամ սպիացման, որոնք էլ վերածվում են ցեռոզի՝ հանգեցնելով մահվան:

Ուտել առողջ սնունդ եւ պարբերաբար զբաղվել սպորտով

Լյարդը ձեզանից շնորհակալություն կհայտնի: Դուք կկարողանաք վերահսկել քաշը, իսկ դա կօգնի կանխել լյարդի ճարպակալումը, ինչն էլ կհանգեցնի ցեռոզի:

Պետք է ուշադրություն դարձնել որոշ դեղերի

Խոլեստերինի դեմ որոշ դեղամիջոցներ երբեմն կողմնակի ազդեցություն են ունենում, որոնք առաջացնում են լյարդի հետ կապված խնդիրներ:

Որոշ դեղեր վնասում են լյարդը, եթե դրանց օգտագործումից հետո դուք օգտագործում եք ալկոհոլ: Որոշ դեղամիջոցներ վնասակար են այլ դեղերի հետ համադրությամբ:

Հետաքրքրվեք վիրուսային հեպատիտի կանխարգելման մասին

Դա լուրջ հիվանդություն է, որը վնասում է լյարդը: Գոյություն ունի հեպատիտի մի քանի տեսակ: Հեպատիտ А-ով կարելի է վարակվել սննդի կամ ջրի օգտագործումից, որոնց մեջ առկա է այդ հիվանդությունն առաջացնող վիրուսը:

Հեպատիտ В եւ С-ն փոխանցվում են արյան եւ ֆիզիոլոգիական հեղուկի միջոցով: Հիվանդանալու ռիսկը կանխելու համար պետք չէ օգտագործել ուրիշի հիգիենայի միջոցները:

Հեպատիտ С-ի դեմ դեռեւս պատվաստանյութ չկա, իսկ հեպատիտ В-ի դեմ կա:

Պետք է հանձնեք վիրուսային հեպատիտի անալիզ

Շատ հաճախ այդ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, դուք կարող եք չկռահել տարիների ընթացքում: Դրա համար եթե ձեր կարծիքով վարակակիրի հետ շփում եք ունեցել, ապա անպայման արյան անալիզ հանձնեք:

Խուսափեք թունավոր նյութերի հետ շփումից եւ դրանք շնչելուց

Որոշ մաքրող նյութեր պարունակում են քիմիական նյութեր, որոնք վնասակար են լյարդի համար: Խուսափեք դրանց հետ անմիջական շփումից: Ծխախոտի մեջ առկա հավելանյութերը նույնպես վնասակար են, դրա համար ավելի լավ է չծխել:

Ուշադիր եղեք դեղաբույսերի եւ սննդային հավելումների հետ կապված

Դրանցից մի քանիսը վնասակար են լյարդի համար: Վերջին շրջանում որոշ բույսեր եւ հավելանյութեր մեծ շուկայում մեծ ճանաչվածություն ունեին, համարվում էր, որ դրանք վերականգնում են լյարդը: Ուշադրություն դարձրեք նման հայտարարություններին: Գոյություն չունի ոչ մի հաստատված հետազոտություն, որ այդ միջոցները նպաստում են լյարդի առողջությանը: Որոշները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ:

Խմեք սուրճ

Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, սուրճը նվազեցնում է լյարդի հիվանդության առաջացման հավանականությունը:

Առողջ լյարդ ունենալու համար հետեւեք առողջ կենսակերպին եւ ուշադրություն դարձրեք օգտագործած դեղամիջոցներին:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝