Սովորույթներ, որոնք վնասում են մաշկը

shutterstock_175543040

1.Դուք չեք լվացվում քնելուց առաջ

Եթե հոգնածության ու ծանր աշխատանքային օրվա պատճառով ցանկություն չեք ունենում քնելուց առաջ լվացվել եւ եթե մտածում եք, որ ձեր դեմքը լվանալու կարիք չկա, ապա դա չի նշանակում, որ այն կեղտոտ չէ, ժամանակի ընթացքում դա կհանգեցնի դեմքի գույնի փոփոխության: Կեղտը, փոշին եւ մաշկային ճարպի ավելցուկը կկուտակվեն ու կհանգեցնեն բորբոքումների եւ դեմքի վրա ցանի առաջացման:

Դեմքի գույնը պահպանելու համար հարկավոր է օգտագործել թեթեւ մաքրող միջոցներ այնպիսի խոնավեցնող բաղադրիչներով, ինչպիսիք են գլիցերինը եւ բուսական յուղը:

2.Դուք տնտեսում եք արեւապաշտպան քսուք գնելիս

Արեւը թեեւ մաշկի վրա լավ ազդեցություն է ունենում, սակայն այն ունի ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք վնասակար են առողջության համար: Այն հանգեցնում է մաշկի վաղաժամ ծերացման եւ մաշկի քաղցկեղի: Արեւից պետք է պաշտպանվել ոչ միայն արեւոտ օրերին, այլ նաեւ ցուրտ եւ անձրեւոտ եղանակին:

SPF կոսմետիկ նյութերն արգելափակում են ուլտրամանուշակագույն ճառագայթները ե եւ պաշտպանում են մաշկը: Սակայն կան մի քանի կանոններ, որոնք կօգնեն արդյունավետորեն պաշտպանել մաշկը.

Ընտրեք SPF 50+ ցուցանիշով արեւապաշտպան քսուք: Համոզվեք, որ քսուքի ամանի վրան կա PPD պիտակը: Արեւապաշտպան քսուքն անհրաժեշտ է քսել տնից դուրս գալուց երկու ժամ առաջ, այնուհետեւ յուրաքանչյուր երկու ժամը մեկ թարմացնել:

Համոզվեք, որ դուք օգտագործում եք բավարար քանակության քսուք:

3.Դուք ծխում եք

Նիկոտինը նվազեցնում է մաշկի մեջ արյան հոսքը, եւ դա նշանակում է, որ այն չի ստանում բավարար քանակության թթվածին եւ օգտակար նյութեր: Ծխախոտի մեջ առկա քիմիական նյութերը վնասում են կոլագեն եւ էլաստեն սպիտակուցները, որոնք  կազմում են մաշկի կառուցվածքը: Որպես կանոն, ծխող մարդու մաշկը բարակ է, ավելի կնճռոտ եւ վերականգնման քիչ ընդունակ է: Թեեւ այնպիսի հակաօքսիդանտների օգտագործումը, ինչպիսիք են վիտամիններ А եւ С-ն, կարող են նվազեցնել վնասների աստիճանը, միակ հուսալի միջոցը կլինի ծխախոտից հրաժարվելը:

4.Սննդի մեջ շատ շաքարավազ եք օգտագործում եւ գրեթե չեք օգտագործում բանջարեղեն եւ միրգ

Ինչպես ցույց են տալիս որոշ հետազոտություններ, շաքարավազով հագեցած սննդակարգն արագացնում է ծերացման գործընթացը: Դա վերաբերում է այնպիսի քաղցրավենիքներին, ինչպիսիք են կոնֆետը եւ պաղպաղակը, ինչպես նաեւ օսլան, որը պարունակում են ռաֆինացված ածխաջրերը: Մաշկի համար օգտակար սննդակարգը պետք է բաղկացած լինի բանջարեղենից, մրգից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ թարմ մրգերի եւ բանջարեղենի օգտագործումն օգնում է կանխել մաշկի ծերացմանը հանգեցնող խախտումները: Բացի այդ, այդ մթերքները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օգնում են վերականգնել մաշկը:

5.Դուք շերտազատում եք չոր մաշկը

Չոր մաշկի առաջին նախանշանը թեփոտումն է: Չնայած որ շերտազատումն օգնում է հեռացնել չորացած մասերը, դա մշակման կոպիտ ձեւ է եւ փաստացիորեն խախտում է պաշտպանական շերտը, որն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը: Այդ պատճառով չորացած մաշկը պետք է խոնավեցնել տարբեր խոնավեցնող բաղադրիչների միջոցով:

6.Դուք շատ դաժան եք բորբոքումների եւ ակնեների նկատմամբ

Եթե ձեր դեմքին մեծ պզուկ է առաջացել, ցանկանում եք, որ այն անմիջապես անհետանա: Առավել արդյունավետ մեթոդը, որը նաեւ սպիներ չի թողնի դեմքին, ջրածնի պերօքսիդի եւ սալիցիլաթթվի խառնուրդն է: Սակայն այդ նյութերի բարձր համադրությունը կարող է հանգեցնել գրգռվածության, հատկապես, եթե դուք զգայուն մաշկ ունեք:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝