Ի՞նչ է իրենից ներկայացնում լեղաքարային հիվանդությունը

jkb-kamni

Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում լեղաքարային հիվանդությունը, դիմենք կենսաբանությանը: Լյարդում արտադրվում է լեղին՝ դեղնականաչավուն հեղուկ, որը մասնակցում է մարսողության գործընթացին: Լյարդի տակ գտնվում է լեղապարկը, փոքր պարկ, որտեղ հավաքվում է լեղին: Այն կապված է լյարդի եւ աղիի հետ՝ լյարդային եւ լեղապարկային խողովակներով: Ուտելու ընթացքում տեղի է ունենում լեղու ներթափանցում աղի:

Ինչպե՞ս են լեղապարկում քարեր առաջանում

Լեղապարկի քարերն առաջանում են խոլեստերինի եւ լեղի պարունակող հանքային նյութերի փոխազդեցության հետեւանքով: Դրանք լինում են տարբեր չափերի:

Ո՞րն է լեղաքարային հիվանդության վտանգը

Երբ քարը փակում է լեղածորանը, առաջանում է ուժեղ ցավ եւ այլ խնդիրներ: Ցավում է ստամոքսի վերին հատվածը, սովորաբար ցավն առաջանում է յուղոտ սնունդ օգտագործելուց հետո եւ անցնում է մի քանի ժամ անց: Երբեմն լեղապարկի քարերը նպաստում են ինֆեկցիոն հիվանդությունների եւ այլ խանգարումների առաջացմանը:

Լեղաքարային հիվանդությունը ոչ միշտ է սուր ցավ առաջացնում: Մարդկանց 80 տոկոսը, լեղապարկում քարեր ունենալով, չեն զգում տհաճ ախտանիշներ: Նրանք նույնիսկ չեն կասկածում այդ հիվանդության մասին:

Լեղաքարային հիվանդության առաջացմանը նպաստում են՝

•իգական սեռը / կանայք ավելի հաճախ են հիվանդանում/

•ճարպակալումը

•տարիքը՝ 40-ից 50 տարեկան

•բազմաթիվ հղիությունները

•արագ նիհարումը

•ժառանգական նախատրամադրվածությունը

•որոշ դեղերի օգտագործումը

Այդ ամենը չի նշանակում, որ բարեկազմ տղամարդը չի կարող լեղաքարային հիվանդությամբ տառապել. ցանկացածի լեղապարկում կարող են քարեր առաջանալ:

Ինչպե՞ս կանխել այդ հիվանդությունը

Կարեւոր միջոցը՝ պահպանել մարմնի բնական զանգվածը: Եթե ձեր քաշն ավելացել, է ապա պետք չէ արագ նիհարել: Դրա փոխարեն պետք է կարգավորել սննդի օգտագործումը եւ զբաղվել սպորտով: Խորհուրդ չի տրվում նիհարել ավելի շատ, քան շաբաթական 0,5-1 կգ:

Անհրաժեշտության դեպքում լեղապարկի քարերից կարելի է ազատվել վիրահատության միջոցով:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝