Դեպրեսիան այն վիճակն է, երբ չես կարողանում հաճույք ստանալ կյանքից

shutterstock_178184006

Տարբեր մարդկանց վրա դեպրեսիան տարբեր կերպ է ազդում: Հավանական է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ չեն ցանկանում կիսվել այն ամենով, ինչ իրենք զգում են: Սակայն եթե դուք շատ բան իմանաք նրանց վիճակի մասին, ապա կկարողանաք օգնել նրանց: Ստորեւ ներկայացնում ենք վեց տեսույթներ, որոնց մասին ձեզ կցանկանային հայտնել դեպրեսիայով տառապող մարդիկ:

1. Դեպրեսիան եւ տխրության զգացումը տարբեր են

Բոլորս էլ տխրում ենք: Սակայն տխրությունը, որպես կանոն, ժամանակավոր վիճակ է, իսկ դեպրեսիան համարվում է երկարաժամկետ:

Իրականում, երբ գտնվում եք դեպրեսիայի մեջ, դուք նույնիսկ տխրություն չեք զգում: Երբեմն կարող եք զգալ ինքնամփոփություն եւ հետաքրքրության պակաս: Այլ դեպքերում դեպրեսիան առաջացնում է զայրույթ եւ հիասթափություն: Դեպրեսիան կարող է առավել ծանր ձեւերով արտահայտվել աշխատանքի ժամանակ, երբ բազմաթիվ պահանջներ են ներկայացնում, իսկ ձեզանից պահանջում են, որ լավատես լինեք:

Դեպրեսիայի ժամանակ կարող են առաջանալ ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ: Կարող եք լինել զայրացած կամ նյարդային: Հնարավոր է՝ չցանկանաք հոգալ ձեր մասին կամ ժամանակ անցկացնել այլ մարդկանց հետ: Դեպրեսիան այն վիճակն է, երբ չես կարողանում հաճույք ստանալ կյանքից կամ զբաղվել նրանով:

2. Դեպրեսիան այն իրավիճակն է, որը կարելի է հեշտությամբ հեռացնել

Մարդիկ կարծում են, որ դուք կարող եք հեշտությամբ վերահսկել դեպրեսիան: Սակայն փորձելով օգնել որեւէ մեկին հաղթահարել դեպրեսիան՝ անօգուտ է տալ այնպիսի խորհուրդներ, ինչպիսիք են, օրինակ, «աղոթեք», «փորձեք դա հաղթահարել» կամ «պարզապես փորձեք այս կամ այն»:

Ի՞նչը կարող է օգնել: Եղեք սիրալիր, բարի եւ հասկացող: Որեւէ մեկին փոխելու փոխարեն թույլ տվեք, որ այդ մարդը կամ նրա բժիշկը գտնեն այդ խնդրի իրական որոշումը:

3. Դեպրեսիան լուրջ հիվանդություն է

Շատ մարդիկ նախկինի նման կարծում են, որ դա իսկական հիվանդություն չէ: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դա հենց այդպիսին է: Փորձագետները ենթադրում են, որ դեպրեսիայի առաջացմանը նպաստում են որոշակի համակցված գործոններ: Եթե ձեզ մոտ նկատվել են դեպրեսիայի ախտանիշներ, ապա պետք է դիմեք բժշկի կամ հոգեկան առողջության հարցերով մասնագետի:

4. Դուք կարող եք ուժեղ լինել, սակայն միեւնույն ժամանակ գտնվել դեպրեսիայի մեջ

Դեպրեսիան կարող է սպառել ձեր էներգիան եւ ձեզ հասցնել հուսահատության: Սակայն շատերը կարող են այնպիսի տեսք ունենալ, կարծես թե պայքարում են իրենց հիվանդության դեմ՝ միայն այն պատճառով, որ դուք ուժեղ եք, դուք «նման չեք» կամ «չեք գործում» այն մարդկանց նման, ովքեր դեպրեսիայի մեջ են: Սակայն դա չի նշանակում, որ դուք ճնշված չեք:

5. Դեպրեսիան չի համարվում քո ապերախտության ցուցանիշը

Հատկապես հետծննդյան դեպրեսիաների ժամանակ երիտասարդ ծնողները հաճախ են լսում հետեւյալ մեկնաբանությունները. «Ես չեմ հասկանում՝ ինչու դուք երջանիկ չեք, դուք նոր եք երեխա ունեցել» կամ «Դուք պետք է երախտապարտ լինեք, հատկապես հիմա, երբ այդքան շատ մարդիկ են տանջվում երեխաներ ունենալու համար»: Դեպրեսիան ընտրություն չէ, այլ հիվանդություն: Ձեր երախտապարտության աստիճանը չի կարող քողարկել կամ դրանց ստիպել նահանջել: Իրականում, եթե դուք դեպրեսիայի մեջ գտնվող մարդուն ասում եք, որ նա պետք է երախտապարտ լինի նրա համար, ինչ ունի, դա կարող է ավելի վատացնել նրա վիճակը:

6. Եթե դուք ձեզ լավ եք զգում, դա չի նշանակում, որ դեպրեսիան անցել է

Շատերի մոտ դեպրեսիան կարճ ժամանակ է տեւում: Սակայն շատերի համար դեպրեսիան երկարաժամկետ հիվանդություն է: Դուք կարող եք մի քանի ամիս կամ տարի ձեզ լավ զգալ, այնուհետեւ նորից տառապել:

Դեպրեսիան հաճախ այնպիսի քրոնիկ վիճակ է, ինչպիսին է դիաբետը: Դուք չեք կարող պարզապես դադարել ինսուլին օգտագործելուց, միայն նրա համար, որ արյան մեջ շաքարի մակարդակի ցուցիչները կարգավորվել են: Դուք չեք կարող չօգտագործել հակադեպրեսանտներ եւ դադարել այցելել թերապեւտին, միայն նրա համար, որ ձեր վիճակը կարգավորվել է:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝