Վարժություններ անքնության դեմ

2 (1)

1. Սաղմի դիրք

Պառկել մեջքի վրա, ոտքերը մոտեցնել կրծքավանդակին: Պետք է նման դիրքում մնալ 2 րոպե եւ դանդաղ շնչել:

2. «Ոտքերը պատին» դիրք

Պառկել մեջքի վրա, ոտքերը պատին հենել: Նման դիրքով մնալ 1-2 րոպե եւ դանդաղ շնչել:

3. Մեջքի վրա պառկած՝ շարժեք ոտքերը եւ գլուխը

Պառկեք մեջքի վրա, պարանոցի եւ ոտքերի տակ ծալած սրբիչ դրեք, ձեռքերը պետք է լինեն մարմնի երկայնքով՝ ձեռքի ափերը վերեւ պահած: Գլուխը եւ ոտքերը աջ եւ ձախ շարժել 1-2 րոպե՝ վարժության ընթացքում դանդաղ շնչելով:

4. Շարժեք ոտքերով՝ փորի վրա պառկած

Պառկեք փորի վրա՝ ճակատը սրբիչին հպելով: Նման դիրքով մնալ 1-2 րոպե՝ ոտքերը աջ եւ ձախ շարժելով ու դանդաղ շնչելով:

5. Մեռյալ դիրք

Պառկել մեջքի վրա՝ գլխի տակ բարձ դնելով, ձեռքերը դնել մարմնի երկայնքով՝ թուլացնելով մկանները եւ դանդաղ շնչելով:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝