Արեւի լույսի պակասը դանդաղ սպանում է մարդուն

фото2л

1. Ոչ միայն արեւի լույսի ավելցուկը, այլ նաեւ պակասը կարող է կապված լինել քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հետ

Վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել շագանակագեղձի եւ կրծքի քաղցկեղի եւ ավելացնում է դեմենցիայի եւ շիզոֆրենիայի առաջացման հավանականությունը:

2. Արեւի լույսի պակասը վնասում է սիրտը

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի պակասը, որն առաջացել է արեւի լույսի պակասից, տղամարդկանց մոտ երկու անգամ ավելացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

3. Արեւային լոգանքների հանդեպ անտարբեր վերաբերմունքը կարող է հանգեցնել դեպրեսիայի

Որքան քիչ արեւի ջերմություն ենք ստանում ձմեռային ամիսներին, այնքան ավելանում է սեզոնային դեպրեսիայի առաջացման հավանականությունը: Հիվանդության դրսեւորումները կարող են շատ հաճախակի լինել՝ տրամադրության տատանումներ, անհանգստություն, քնի հետ կապված խնդիրներ եւ նույնիսկ ինքնասպանության մասին մտքեր:

4. Կանանց մոտ դեպրեսիայի առաջացման հավանականությունը 200 %-ով բարձր է, քան տղամարդկանց մոտ

Պետք է հիշել, որ միջին տարիքը, երբ սեզոնային դեպրեսիան ախտորոշվում է առաջին անգամ, 18-30 տարեկանն է: Իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ սեզոնային դեպրեսիա չի նկատվում:

5. Համացանցի սիրահարներին ժամանակն է հոգ տանել առողջության մասին

Եթե դուք սիրում եք գիշերը մթության մեջ օգտագործել էլեկտրոնային սարքեր, ուշադիր եղեք, քանի որ դրանց ճառագայթները կարող են խախտել օրգանիզմի ներքին ռիթմը՝ հանգեցնելով քնի խանգարման եւ անքնության:

6. Որքան շատ եք քնում, այնքան ավելի լավ դիմադրում եք գրիպին

Այն, թե որքան եք դուք քնում, ազդում է իմունիտետի եւ հիվանդությունից հետո օրգանիզմի վերականգնման հատկության վրա:

7. Արեւի ճառագայթների պակասությունն ազդում է նաեւ երեխաների տեսողության վրա

Պարզվում է, որ այն երեխաների մոտ, ովքեր երկար ժամանակ են անցկացնում արեւի ճառագայթների ներքո, նվազում է կարճատեսության առաջացման հավանականությունը:

8. Գիշերն արթուն մնալը կամ աշխատելն էականորեն ազդում է առողջության վրա

Հայտնաբերվել է կապ արհեստական լուսավորության պայմաններում աշխատելու հակում ունենալու եւ կրծքի, շագանակագեղձի քաղցկեղի, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաեւ ճարպակալման միջեւ:

9. Արեւային լոգանքները կարող են կանխել ճարպակալումը

Վիտամին D-ից բացի արեւային ճառագայթն օրգանիզմին տալիս է նաեւ ազոտի օքսիդ: Հենց դա է կարգավորում կարեւորագույն ֆիզիոլոգիական գործընթացները, այդ թվում նաեւ նյութափոխանակությունը: Այդ պատճառով բավարար ինսոլյացիան կապահովի ձեր կատարյալ նյութափոխանակությունը եւ կկանխի ճարպակալումը:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝