Բամբասանքն օգտակար է առողջության համար

482x351_gossip_helpful_for_health (1)

Բոլորս գիտենք, որ բամբասելը վատ երեւույթ է, սակայն երբեք չենք հրաժարվում այդ  զբաղմունքից: Ամերիկյան հետազոտության արդյունքները վկայում են, որ բամբասանքը վնասակար չէ, այլ ընդհակառակը, օգնում է դուրս գալ սթրեսային վիճակներից:

Հետազոտության շրջանակներում գիտնականներն իրականացրել են մի շարք փորձարկումներ, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հատուկ խաղեր են կիրառել:

Առաջին փորձարկում

Առաջին փորձարկման ժամանակ խաղին հետեւում էին 50 մարդ: Նրանց յուրաքանչյուրի մոտ կար տեղադրված սարք, որը ցույց էր տալիս սրտի հապավումների հաճախականությունը(ՍՀՀ): Մրցակիցների առատաձեռնությունը չափվում էր դոլարով եւ միավորներով, որոնք նրանք կիսում էին միմյանց հետ: Որոշ ժամանակ անց դիտորդները նկատեցին, որ խաղացողներից մեկը խախտում է խաղի կանոնները եւ չի կիսում միավորը մրցակցի հետ:

Այդ պահին դիտորդների մոտ ավելացավ (ՍՀՀ)-ը, եւ նրանցից շատերն օգտվեցին մյուս խաղացողին նախազգուշացնելու հնարավորությունից այն մասին, որ մրցակիցն անդադար է խաղում: Այն պահից հետո, երբ դիտորդներն օգտվեցին այդ հնարավորությունից, (ՍՀՀ)-ը կարգավորվեց:

Փորձարկում երկրորդ

Երկորդ փորձարկման ժամանակ 111 մարդ լրացնում էին հարցաթերթիկներ, որտեղ պատասխանում էին ալտրուիզմի եւ համագործակցության վերաբերյալ հարցերին: Այնուհետեւ փորձարկման մասնակիցները խաղի արդյունքներն իմացան վստահության միջոցով եւ հասկացան, որ խաղացողներից մեկը բոլորին խաբել է: Շատ մասնակիցներ զայրացան ստի պատճառով, սակայն արագ հանգստացան այն բանից հետո, երբ կարողացան վտանգի մասին նախազգուշացնել կողքի նստած խաղացողին:

Պետք է նշել, որ տվյալ դեպքում բամբասանքն ինչ-որ մեկին քննարկելու ցանկությունը չէ, այլ մեկ ուրիշին օգնելու ցանկություն:  

Փորձարկում երրորդ

Տեղեկությամբ կիսվելու համար երրորդ փորձարկման ժամանակ մասնակիցները պետք է նվիրաբերեին այն գումարը, որը ստացել էին հետազոտությանը մասնակցելու համար: Ավելին, նվիրաբերությունը ոչ մի կերպ չէր ազդելու անարդար խաղացողների վրա: Այնուամենայնիվ, շատերը տվեցին գումարները, որոնք իրենց վճարել էին, միայն այն պատճառով, որպեսզի մյուս խաղացողների հետ կիսվեն տեղեկությամբ:

Փորձարկում չորրորդ

Վերջին փորձարկմանը 300 մարդ մասնակցել են համացանցի նկատմամբ վստահության խաղին: Խաղի սկզբից որոշ խաղացողների նախազգուշացրեցին, որ դիտորդները մյուս խաղացողներին կարող են պատմել անարդար խաղի մասին:

Անարդար լինելու վախը ստիպեց բոլոր մասնակիցներին առատաձեռն լինել, նույնիսկ նրանց, ովքեր ունեին ալտրուիզմի ցածր մակարդակ:

Արդյունքներ

Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ բամբասանքն ունի բուժիչ ազդեցություն:

Երբ մարդն իմանում է կարեւոր տեղեկություն եւ հնարավորություն ունի այդ մասին ասելու ուրիշներին, նա իրեն ավելի լավ է զգում: Ավելին, մարդիկ պատրաստ են վճարել սեփական փողերով, որպեսզի նման հնարավորություն ունենան:

Այսպիսով, բամբասանքը վատ բան չէ, եթե դրա միջոցով հաջողվում է նախազգուշացնել ինչ-որ մեկին վտանգի մասին:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝