Հրաշագործ համադրություն տարբեր խնդիրներից ազատվելու համար

27783586_1401024100026193_1017722758_n

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է տարբեր հիվանդություններ բուժել աղի, պղպեղի եւ կիտրոնի օգնությամբ:

1.Հիվանդ կոկորդ

Մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութին ավելացնել ½ թեյի գդալ սեւ պղպեղ եւ մեկ թեյի գդալ բարձրորակ աղ: Խառնել այդ բոլորը մեկ բաժակ տաք ջրում: Ողողել կոկորդը օրական մի քանի անգամ, որպեսզի ազատվեք ցավից եւ հազից:

2.«Խցանված» քիթ

Հավասար քանակություններով խառնել սեւ պղպեղը, դարչինը, չամանը եւ հիլը, այնպես մանրացնել, որ ստացվի փոշի: Ստացված խառնուրդը պահել քթի մոտ եւ շնչել, փռշտալու շնորհիվ կսկսեք հանգիստ շնչել:

3.Լեղապարկի քարեր

Լեղապարկի քարերն արգելափակում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ինչպես նաեւ առաջացնում են անտանելի ցավ: Խորհուրդ ենք տալիս 3 բաժին ձիթապտղի յուղ, մեկ բաժին կիտրոնը եւ 1 բաժին սեւ պղպեղ: Այս միջոցն օգնում է քայքայել լեղապարկի քարերը:

4.Ստոմատիտ

Մեկ ճաշի գդալ հիմալայան աղը լուծել մեկ բաժակ գոլ ջրում, բերանը ողողել այդ լուծույթով կերակրից հետո: Այն կօգնի բերանը մաքրել վնասակար բակտերիաներից, եւ վերքերը կբուժվեն:

5.Քաշի կորուստ

¼ թեյի գդալ սեւ պղպեղը, 2 ճաշի գդալ կիտրոնի թարմ հյութը եւ մեկ ճաշի գդալ մեղրը խառնել մեկ բաժակ ջրում: Այս էլիքսիրը կարգավորում է նյութափոխանակությունը:

6.Սրտխառնոց

Կիտրոնի հյութն օգնում է ազատվել սրտխառնոցից: Խառնել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութը մեկ թեյի գդալ սեւ պղպեղի հետ: Խառնուրդը լուծել մեկ բաժակ ջրում: Ըմպելիքը խմել դանդաղ, մինչեւ անցնի սրտխառնոցը:

7.Ատամնացավ

Խառնել ½ թեյի գդալ սեւ պղպեղը եւ ½ թեյի գդալ մեխակի յուղը: Այս խառնուրդը կօգնի ազատվել ատամի ցավից:

8.Մրսածություն եւ գրիպ

Կես կիտրոնի հյութին ավելացնել մեկ բաժակ գոլ ջուր: Այս ըմպելիքը կօգնի ազատվել մրսածության նախանշաններից: Կարող եք կիտրոնի կեղեւը եւ պտղամիսը խառնել մեկ ճաշի գդալ մեղրի հետ եւ օգտագործել:

9.Քթի արյունահոսություն

Բամբակի կտորը թրջել կիտրոնի հյութի մեջ եւ դնել քթանցքին: Գլուխը առաջ բերեք այնքան, որ արյունը չլցվի կոկորդը: Այն կօգնի ազատվել նաեւ սրտխառնոցից: Քթի արյունահոսությունն անմիջապես կդադարի:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝