Հրաշագործ բաղադրատոմսեր զարկերակային ճնշումը կարգավորելու համար

9img63_21-728x484

Բացի նրանից, որ սխտորը համարվում է ամեաարդյունավետ բնական հակաբիոտիկներից մեկը, այն կարող է կարգավորել նաեւ արյան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը:

Սխտորն այդքան օգտակար է, քանի որ իր բաղադրության մեջ ունի ալիցին ֆերմենտը, որը կարող է պայքարել քաղցկեղի դեմ եւ կարգավորում է սրտի աշխատանքը: Ալիցինը համարվում է նաեւ մանրէասպան, հակաբորբոքային եւ հակավիրուսային միջոց: Դրա համար սխտորն օգտագործվում է աղիքային որոշակի պարազիտների դեմ պայքարելու համար:

Արյան զարկերակային ճնշումը կարգավորող լավագույն բաղադրատոմսերը

Սխտորի հյութ

Բացի նրանից, որ օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը, այս բաղադրատոմսն օգնում է նաեւ ազատվել ավելորդ քաշից:

Բաղադրիչներ

•1 պճեղ սխտոր

•2 հատ միջին չափի գազար

•1 հատ խնձոր

•մի քիչ մաղադանոս

•1 հատ քերած կոճապղպեղ

•այնքան ջուր, որ բաղադրիչները հնարավոր լինի հարել

Պատրաստման եղանակ

Հարել բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ, մինչեւ ստացվի խիտ զանգված:

Սխտորը՝ քաղցած վիճակում

Օրգանիզմը թունազերծելու համար սխտորը հիանալի միջոց է: Օրգանիզմի մաքրումը կանխում է քաղցկեղի եւ  դիաբետի առաջացումը:

Անհրաժեշտ է ընդամենն ամեն առավոտ խմել 2 թեյի գդալ ճզմած սխտոր: Անհրաժեշտ է սխտորը մաքրելուց հետո թողնել, որ այն 10 րոպե մնա, այնուհետեւ օգտագործել:

Սխտորի թուրմ

Այս բաղադրատոմսն օգնում  է ուժեղացնել սխտորի ուժը, բուժել հարբուխը, հիպերտոնիան եւ նույնիսկ ազատվել ավելորդ քաշից:

Բաղադրիչներ

•1 լ մաքուր ջուր

•5 պճեղ սխտոր

•1 կիտրոնի հյութ

•1 թեյի գդալ քերած կոճապղպեղ

Պատրաստման եղանակը

Եռացնել ջուրը բոլոր բաղադրիչների հետ, բացի կիտրոնի հյութից: Հետո լավ խառնել եւ թողնել 20 րոպե, ավելացնել կիտրոնի հյութն ու օգտագործել:

Շնչուղիների հիվանդությունները եւ հիպերտոնիան բուժելու համար խորհուրդ է տրվում օրական 4 բաժակ խմել այդ թուրմից: Այն կարելի է օգտագործել թե սառը եւ թե տաք վիճակում: Կարելի է պահել 24 ժամ սառնարանում:

Սխտորի ջուր

Պարզապես կտրատել 5 պճեղ սխտորը եւ լցնել 1 լ ջրի մեջ ու թողնել գիշերը մնա: Հաջորդ օրն արթնանալուց հետո խմել 200 մլ, իսկ մնացածը դնել սառնարան եւ ամեն օր խմել քաղցած վիճակում 200 մլ:

Սխտորի յուղ

Բաղադրիչներ

•10 պճեղ սխտոր

•½ թեյի գդալ ուրց

•1 հատ դափնու տերեւ

•½ թեյի գդալ սեւ պղպեղ

Պատրաստման եղանակը

Մանրացնել բոլոր բաղադրիչները եւ խառնել: Լցնել չոր բանկայի մեջ, ավելացնել ձիթապտղի յուղ եւ կափարիչը փակել: Թողնել մնա մեկ շաբաթ մութ տեղում: Այն կարելի է օգտագործել ամեն օր:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝