Պարզ միջոց տարբեր հիվանդությունների եւ ավելորդ կալորիաների դեմ

8676314_2

Երեք բաղադրիչներ՝ խնձորը, դարչինը եւ կիտրոնը,  նյութափոխանակությունն արագացնող հզոր միջոցներ են, որոնք օգնում են քայքայել կալորիաները, նույնիսկ եթե գտնվում ենք հանգիստ վիճակում:

Բացի այդ, թունազրկված ջուրն օգնում է պայքարել շաքարային դիաբետի եւ խոլեստերինի դեմ: Նվազեցնում է փքվածությունը եւ կարգավորում է աղիների աշխատանքը:

Խնձորի մեջ առկա կալիումն օգնում է մաքրել նատրիումը: Բացի այդ, խնձորի ջուրն օգնում է յուրացնել յուղոտ մթերքները եւ կարգավորում է աղիների աշխատանքը: Այն հարուստ է այնպիսի նյութերով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների եւ վաղաժամ ծերացման դեմ:

Բաղադրիչներ՝

•2լ ջուր

•1 հատ խնձոր

•մի կտոր դարչին

•1 հատ կիտրոն

Պատրաստման եւ օգտագործման եղանակները.

Լվանալ բոլոր բաղադրիչները, խնձորը մաքրել, կտրատել, խնձորը եւ դարչինը լցնել 2լ-ոց տարայի մեջ: Թողնել մնա մեկ ժամ, այնուհետ ավելացնել կիտրոնի հյութը եւ օգտագործել ամբողջ օրվա ընթացքում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝