Մինուսի պլյուսները. ինչո՞վ է ձմեռն օգտակար առողջությանը

68a24a1059a2daafcbf4308172bdfad6

Ձմեռը շատերը չեն սիրում, իսկ ցուրտ եղանակին առաջանում են բազմաթիվ վիրուսային հիվանդություններ: Բայց իրականում այդ բացասականի մեջ դրականն ավելի շատ է:

Պետք չէ նախանձել հարավային երկրների բնակիչներին: Այսպես, նշենք ցուրտ եղանակի մի քանի առավելություններ:

Էկոլոգիայի բարելավում

Սառը եղանակին մթնոլորտում մեկուկես անգամ շատ թթվածին կա, քան տաք եղանակին: Իսկ վնասակար նյութերն ավելի քիչ են, քանի որ դրանք ձյունը ներծծում է: Սպիտակ ձնակույտերը կլանում են նաեւ մեծ քաղաքների «աղմուկային աղտոտվածությունը»:

Իմունիտետի ամրապնդում

Ցածր ջերմաստիճանն ամրապնդում է օրգանիզմը: Իսկ ցուրտն ախտահանում է օդը՝ մաքրելով այն վիրուսներից, մանրէներից եւ ալերգիաներից: Իզուր չէ, որ ձմռանը ծնված երեխաներն ամրակազմ են: Ձմռանը հատկապես օգտակար է զբաղվել ֆիզիկական վարժություններով:

Սրտի աշխատանքի կարգավորում

Երկար գիշերները, որոնք նպաստում են մելատոնինի մշակմանը, մեզ վրա ազդում են որպես քնաբեր: Իսկ քնի որակից, ինչպես հայտնի է, կախված է առողջության վիճակը: Ի դեպ, քնի ժամանակ հնարավոր է նաեւ նիհարել: Սակայն դրա համար սենյակում պետք է լինի 19-21 աստիճան ջերմություն:

Ցավազրկում

Ցուրտը ցավազրկում եւ անցկացնում է այտուցվածությունը: Ի զուր չէ, ոչ ամերիկացիները նշիկները բուժում են պաղպաղակով: Նաեւ նպաստում է անոթների սեղմմանը: Դրա համար ցուրտ եղանակին հաճախակի զբոսանքները նպաստում են միգրենի սրացումները մեղմելուն: Նյարդային վերջույթների զգայունությունը -5 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում նվազում է, եւ ուղեղին դադարում են հասնել ցավի ազդակները: Ձմռանը կես ժամ զբոսանքից հետո մարմնում տհաճ զգացողությունները նվազում են մինչեւ 70 տոկոս: Ցրտի կարճաժամկետ ազդեցությունը լավ է նաեւ անոթների համար:27658164_1396583043803632_1850029351_n

Պայքար սթրեսի եւ դեպրեսիայի դեմ

Ցուրտ եղանակին զբոսանքը թույլ է տալիս նորմալ վիճակում պահել վեգետատիվ նյարդային համակարգը, իսկ դա նշանակում է, որ նվազում է բացասական զգացմունքների ռիսկը: Բացի դրանից, ցուրտ եղանակին ավելի լավ է արտադրվում սերոտոնինը՝ երջանկության հորմոնը:

Նիհարում

Ձմռանն օրգանիզմը շատ էներգիա է ծախսում մարմինը տաքացնելու համար: Համարվում է, որ երեքժամյա զբոսանքի ժամանակ կարելի է կորցնել 250 կկալ: Իսկ եթե միաժամանակ զբաղվեք նաեւ սպորտով, ապա արդյունքն ավելի լավ կլինի: Սակայն պետք չէ դուրս գալ շատ ցուրտ եղանակին, օրինակ, -15 աստիճան ջերմաստիճանին հեծանիվ վարելու կամ վազելու դեպքում կարող է թոքերի հետ խնդիրներ առաջանալ:

Երիտասարդացում

Ցուրտ եղանակին ակտիվանում է արյան շրջանառությունը եւ բարձրանում է բջիջների կենսական ակտիվությունը: Այդ ազդեցության վրա է հիմնված կրիոթերապիան: Սակայն ձմռանն այդ գործընթացները բնությունն անվճար է իրականացնում: Դրա համար պետք է շատ զբոսնել, դահուկով կամ չմուշկով սահել: Չպետք է մոռանալ նաեւ տաք հագուստի մասին, որպեսզի չհիվանդանաք, ինչպես նաեւ դեմքի պաշտպանիչ քսուքի մասին:

Մտավոր ունակության կարգավորում

Ցուրտը նվազեցնում է մտավոր լարվածությունը, գլուխը թարմանում է, եւ ցանկացած խնդիր ավելի արագ եւ լավ է լուծվում:27658859_1396583040470299_2022465895_n

Աղբյուր՝ aif.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝