Հրաշագործ դիմակներ դեմքի խնամքի համար

a82d5efeccdcc217456d4bda40a01bd6

Յուրաքանչյուր կին ցանկանում է որքան հնարավոր է գեղեցիկ տեսք ունենալ, սակայն դա շատ դժվար  եւ երկար գործընթաց է: Շատերը ծախսում են շատ գումարներ մաշկի խնամքի միջոցներ ձեռք բերելու համար, սակայն կան բնական միջոցներ, որոնք ավելի լավ ազդեցություն են թողնում եւ թանկ չեն:

Ձեզ ենք ներկայացնում 4 միջոց, որոնք կօգնեն ազատվել դեմքի բծերից: Դրանք պատրաստելու համար անհրաժեշտ են միայն բնական բաղադրիչներ:

Կարտոֆիլ եւ կիտրոն

Բաղադրիչներ

•1 հատ հում կարտոֆիլ

•½ կիտրոն

Պատրաստման եղանակ

Քերիչով անցկացնել հում կարտոֆիլը, հանել կիտրոնի հյութը, այնուհետեւ երկուսն իրար հետ լավ խառնել մինչեւ ստացվի միատարր զանգված: Ստացված միջոցը քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետեւ դեմքը լվանալ տաք ջրով:

Կարտոֆիլ եւ սոխ

Բաղադրիչներ

•1 հատ կարտոֆիլ

•½ սպիտակ սոխ

Պատրաստման եղանակ

Բաղադրիչները լցնել բլենդերի մեջ եւ խառնել մինչեւ ստացվի միատարր զանգված: Ստացված զանգվածը քսել դեմքի վնասված մասերին, թողնել 15 րոպե եւ լվանալ ջրով:

Կարտոֆիլ եւ վարունգ

•1 հատ կարտոֆիլ

•½ վարունգ

Պատրաստման եղանակ

Կարտոֆիլը եւ վարունգը լցնել բլենդերի մեջ, խառնել, մինչեւ ստացվի միատարր զանգված:

Թեթեւ շրջանաձեւ շարժումներով քսել դեմքին: Թողնել 25 րոպե եւ լվանալ ջրով:

Կարտոֆիլ եւ գազար

Բաղադրիչներ

•1 հատ կարտոֆիլ

•½ գազար

Պատրաստման եղանակ

Կարտոֆիլը եւ գազարը լցնել բլենդերի մեջ եւ հարել մինչեւ ստացվի միատարր եւ հարթ մածուկ: Դիմակը քսել դեմքին, թողնել 20 րոպե եւ լվանալ ջրով:

Դիմակներն ավելի լավ կլինի անել երեկոյան ավելի մեծ ազդեցություն ունենալու համար եւ կրկնել առնվազն երեք օր:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝