Օգտագործեք այս կաթիլներն օրական երկու անգամ, եւ արդյունքը կզարմացնի ձեզ

6954b710b3

Եթե ձեզ հաճախ անհանգստացնում են սրտի հետ կապված խնդիրները կամ ճնշման տատանումները, այս կաթիլները, որոնք առկա են գրեթե բոլոր դեղատներում եւ բավականին էժան են, կարող են վերացնել ճնշման հետ կապված խնդիրները: Կարելի է օգտագործել օրական 1-2 անգամ մեկ թեյի գդալ: Ձեզ ենք ներկայացնում ВКПБП կաթիլների բաղադրատոմսը:

Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ

В – կատվախոտ (վալերիանա). նպաստում է արյունատար անոթների լայնացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, կարգավորում է աղիների աշխատանքը, համարվում է հանգստացնող միջոց նյարդերի դեմ, անքնության, ինչպես նաեւ կարգավորում է աղեստամոքսային տրակտի խնդիրները: Այն օգտակար է վահանաձեւ գեղձի հիվանդության ժամանակ, կարելի է օգտագործել տարբեր հիվանդությունների ժամանակ:

К – ձիու շագանակ. ամրացնում է արյունատար անոթները, նվազեցնում է արյան մածուցիկությունը, կանխում է տրոմբների առաջացումը, պաշտպանում է գլխուղեղի եւ սրտամկանի կաթվածից: Բարձրացնում է խոլեստերինային փոխանակությունը, բուժում է բորբոքումը: Դրական ազդեցություն է ունենում մի շարք հիվանդությունների բուժման մեջ՝ երակների վարիկոզ լայնացում, տրոմբոֆլեբիտ: Օգտագործվում է նաեւ լեղապարկի բուժման համար, աղիների բորբոքումների, սրտային հիվանդությունների, լյարդի եւ այլ հիվանդությունների համար:

П – առյուծագի (պուստիրնիկ). առյուծագիի թուրմն օգտագործվում է տարատեսակ անհանգստությունների, սրտային խնդիրների ժամանակ, նվազեցնում է արյան զարկերակային ճնշումը, կարգավորում է նյարդերը:

Б – ալոճենի. նվազեցնում է սրտամկանների գրգռվածությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, նվազեցնում է ճնշումը, օգնում է անքնության, գլխապտույտի ժամանակ:

П – պիոն. կարգավորում է քունը, աղեստամոքսային տրակտի աշխատանքը, օգտագործվում է աղիքային ծակոցների, խոցային գաստրիտի, փորլուծության եւ այլ հիվանդությունների ժամանակ: Այն կարելի է օգտագործել ուղեղի ցնցումի, գլխացավերի դեպքում:

Այս բոլոր բույսերի թուրմերը կարելի է ձեռք բերել դեղատներից:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝