Հրաշագործ միջոց լյարդի համար

20160913_8wscN

Եթե լյարդը լավ չի գործում կամ ծանրաբեռնված է, դա անմիջապես զգացվում է: Թուլություն, էներգիայի պակաս, գլխապտույտ, սրտխառնոց, ցավ աջ կողատակում, մարսողության հետ կապված խնդիրներ եւ ցան մաշկի վրա. այդ ամենը նախանշան է այն բանի, որ լյարդի հետ խնդիրներ կան:

Տնային պայմաններում լյարդի մաքրումը հնարավոր է պարզ անանուխա-կիտրոնային ըմպելիքի շնորհիվ: Բացարձակ անվտանգ միջոց է, որը կարգավորում է օրգանիզմի վիճակը՝ լյարդից հեռացնելով թունավոր նյութերը: Բացի այդ, ըմպելիքն ունի հաճելի բույր եւ թարմացնող համ:

Անանուխի ըմպելիք

Բաղադրիչներ՝

♦ Անանուխի մի քանի տերեւ

♦1 կիտրոնի հյութ

♦1 նարնջի հյութ

♦1 լ ջուր

♦ 3 ճաշի գդալ մեղր

Պատրաստման եղանակ

Ջուրը լցնել խորը ամանի մեջ եւ տաքացնել: Ավելացնել անանուխի լվացած տերեւները եւ եփել 5 րոպե: Ջուրը հանել կրակի վրայից եւ թողնել մնա սենյակային ջերմաստիճանին: Այդ ջրին ավելացնել կիտրոնի եւ նարնջի հյութերը եւ մեղրը, լավ խառնել, այնուհետ քամել:

Այդ համեղ ըմպելիքն օգնում է թունավորումների ժամանակ, լավ ազդեցություն է ունենում լեղաաղիքային տրակտի վրա, հագեցնում է նաեւ ծարավի զգացումը: Բավական է օրական մեկ բաժակ խմել այդ բուժիչ ըմպելիքից, որպեսզի մաքրեք լյարդը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝