Բնական բաղադրիչներ, որոնց միջոցով կկարգավորեք տեսողությունը, հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը

orehi-detam

Այս մթերքները կօգնեն ամրապնդել հիշողությունը, բարելավել ուղեղի աշխատանքը, ինչպես նաեւ կարգավորել տեսողությունը:

15 բաղադրիչներ, որոնք կկարգավորեն տեսողությունը եւ ուղեղի աշխատանքը

1.Հազրեվարդ. հիշողությունը եւ կենտրոնացումը կարգավորելու ամենահզոր բաղադրիչներից մեկն է: Հազրեվարդը կարող եք դնել սենյակում կամ օգտագործել դրա եթերային յուղը մերսման համար կամ ավելացնել ուտելիքի մեջ:

2.Ճակնդեղ. կարգավորում է արյան հոսքը դեպի օրգանիզմ եւ ուղեղ:

3.Ամբողջական ձու. լավացնում է հիշողությունը:

4.Ձուկ. պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի աշխատանքի համար:

5.Ավոկադո. ավելացնում է արյան հոսքը դեպի ուղեղ:

6.Հապալաս. այս միրգը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ուղեղը պաշտպանում են ծերացումից:

7.Սոխ. կարգավորում է հիշողությունը: Ցանկալի է այն օգտագործել հում վիճակում:

8.Ամբողջական ձավարեղեն. դրանք պարունակում են օմեգա-3, մանրաթելեր եւ բարդ ածխաջրեր, որոնք կօգնեն ուղեղի գործունեությանը:

9.Լոլիկ. պարունակում լիկոպին, որը պաշտպանում է ուղեղի բջիջներն ազատ ռադիկալների վնասումից:

10.Կանաչ թեյ. այն կարգավորում է հիշողությունը եւ բարձրացնում է ուղեղի կարողությունը: Պետք է օրական խմել 2-3 բաժակ կանաչ թեյ: Այն կարգավորում է կենտրոնացումը, ճանաչողական գործառույթները:

11.Դառը շոկոլադ. Այն պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ եւ կոֆեին, որը կարգավորում է կենտրոնացումը եւ հիշողությունը:

12.Կաղին. կարգավորում է հիշողությունը, որովհետեւ հարուստ է В12 վիտամինով եւ ֆոլաթթվով, որոնք պաշտպանում են ուղեղը:

13.Ընկույզ. ավելացնում է թթվածնի հոսքը, պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր եւ օմեգա-3, որն ամրապնդում է գլխուղեղի արյունատար անոթները:

14.Քրքում. պարունակում է կուրկումին, որը պայքարում է բորբոքման դեմ եւ բարելավում է հիշողությունը:

15.Խնձոր. կարգավորում է քաշը եւ կարգավորում առողջությունը:

Բացի այն, որ այս մթերքները կարգավորում են ուղեղի աշխատանքը, տեսողությունը եւ ոսկորները, դրանք բարելավում են նաեւ ընդհանուր առողջական վիճակը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝