Խորոված խնձորի դիետա նիհարելու համար

images

Խորոված խնձորը պետք է սննդակարգի մեջ ներառեն այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն մարսողության հետ, ունեն սրտային հիվանդություններ, եւ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել: Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ եւ պետկին, որոնց օգնությամբ օրգանիզմը մաքրվում է ավելորդ հեղուկից,  նվազում է այտուցվածությունը, հեռանում է վնասակար խոլեստերինը:

Խորոված խնձորի դիետա

Օրվա մեջ անհրաժեշտ է ուտել 6-7 հատ խորոված խնձոր, կարելի է ուտել դարչինով եւ մի քիչ մեղրով: Պետք է նաեւ խմել ոչ գազավորված ջուր, առնվազն 2 լ օրական:

Կարելի է նաեւ անյուղ կեֆիրը կամ յոգուրտը հարել խնձորի հետ. մեկ խնձորին պետք է ավելացնել մեկ բաժակ թթվակաթնային ըմպելիք:

Բացի խնձորից եւ կեֆիրից կարելի է ուտել նաեւ անյուղ կաթնաշոռ, օրական 250գր:

Խնձորներով լիցքաթափման շաբաթներ պետք է անել տարվա մեջ առնվազն երկու անգամ, իսկ դիետան սկսելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝