Մարգարինն ուտելիք չէ, այն «ռումբ» է

petrushka

Մարգարինը ստեղծվել է 19-րդ դարում որպես կարագի ավելի էժան փոխարինող: Այդ ժամանակ դա տավարի ճարպի, անյուղ կաթի, կերակրի սոդայի խառնուրդ էր:

Սակայն հիմա ամեն ինչ այլ է: Ժամանակակից մարգարինի պատրաստման գործընթացում կիրառվում են նավթային լուծիչներ, ֆոսֆորաթթու, սոդա, ինչի արդյունքում ստացվում է շագանակագույն նյութ տհաճ հոտով, որը կրկնակի վերամշակվում է աղաթթվով կամ ծծմբաթթվով՝ բարձր ջերմաստիճանում եւ նիկելային կատալիզատորների օգնությամբ: Դա մթերքին ապահովում է պիտանելիության երկար ժամկետով եւ պնդությամբ նույնիսկ սենյակային ջերմաստիճանում: Ամբողջ գործընթացի արդյունքում ձեւավորվում է նյութ, որը հարուստ է ճարպի որոշակի տեսակով. այն կոչվում է «տրանս»՝ անօգտակար իր բնույթով եւ վնասակար մարդու համար:

Ըստ Մթերքների եւ դեղամիջոցների վերահսկողական ծառայության (FDA) տվյալների՝ մարգարինի յուղն ավելի վնասակար է, քան հագեցած ճարպը: Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում հրապարակվել է նյութ, որտեղ ներկայացված էր այդ մթերքի վնասակարությունը եւ խոսվում էր այն մասին, որ ամերիկյան հզոր միջազգային կորպորացիաները տառապում են իրենց սեփական երկրում՝ արտադրելով մթերքներ, որոնք վտանգավորության տեսանկյունից համեմատելի են ծխախոտի հետ:

Ինչի՞ է հանգեցնում մարգարինի օգտագործումը

•իմունաբանական դիսֆունկցիա

•լյարդի եւ մարսողական տրակտի վնասում

•թոքերի եւ վերարտադրողական օրգանների վնասում

•սովորելու կարողության եւ աճի նվազում

•քաշի հետ կապված խնդիրներ

•քաղցկեղի առաջացման հավանականության բարձրացում

•նյութափոխանակության խանգարում եւ խոլեստերինի բարձր մակարդակ

•աթերոսկլերոզի վտանգ

•սրտային հիվանդություն

Յուղը, որը երկար տարիներ համարվում է վնասակար առողջության համար, առողջարար է, այն ուղեկցել է մարդկությանը տասնյակ դարերի ընթացքում եւ կարող է նույնիսկ պատրաստվել տնային պայմաններում:

Կատարեք հետեւյալ փորձարկումը. սառնարանից հանեք թարմ մարգարինը: Թողեք մի քանի օր մնա սենյակային ջերմաստիճանում: Արդյունքում մարգարինի հետ ոչինչ տեղի չի ունենա, այն կմնա նույնը:

Նշանակում է՝ մարգարինն ուտելիք չէ, այն «ռումբ է», որը ստեղծվել է միայն մեկ նպատակով՝ փող աշխատել:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝