Արդյունավետ միջոց արագ նիհարելու համար

586a0377b34dc94b54a92c9321c5d210--blog-medical-art

Կոճապղպեղի օգտագործումը լայնորեն տարածվել է ամբողջ աշխարհում, թեեւ նրա հայրենիքն Արեւելքն է: Այն հիմնականում օգտագործվում է որպես  համեմունք, թեեւ այն ունի մի շարք բուժիչ հատկություններ: Կոճապղպեղը համարվում է բնական հակաբիոտիկ, որն արդյունավետ է տարբեր հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար: Բացի այդ ամենից, կոճապղպեղը հաճախ օգտագործում են որպես ճարպերը քայքայող միջոց: Ձեզ ենք ներկայացնում հրաշագործ միջոց նիհարելու համար: Մենք համոզված ենք, որ կիտրոնա-կոճապղպեղային խառնուրդը կազատի ավելորդ քաշից եւ օրգանիզմի վրա կունենա հակավիրուսային ազդեցություն:

Կոճապղպեղային խառնուրդ

Բաղադրիչներ՝

– 300-350 գր կոճապղպեղ

– 1  հատ կիտրոն

– 150-200 գր մեղր

Պատրաստման եղանակը

Մաքրել եւ կտրատել կոճապղպեղը եւ կիտրոնը: Բաղադրիչները լցնել բլենդերի մեջ եւ հարել: Ստացված խառնուրդին ավելացնել մեղրը եւ խառնել: Ստացված խառնուրդը լցնել ապակե ամանի մեջ եւ կափարիչը փակել, դնել սառնարան: Օգտագործել օրական մեկ թեյի գդալ:

Կոճապղպեղն օգտագործելուց պետք է զգույշ լինել: Եթե ունեք աղեստամոքսային խնդիրներ, ապա պետք է խուսափել կոճապղպեղ օգտագործելուց:

Սակայն, այլ հիվանդությունների դեպքում կոճապղպեղի, կիտրոնի եւ մեղրի հրաշագործ խառնուրդը շատ արդյունավետ է: Ցիտրուսը խթանում է իմունային համակարգը: Մեղրն ունի ամրապնդող, սնուցող ազդեցություն, որը կարգավորում է բոլոր օրգանների գործառույթները: Կոճապղպեղն որպես ուժեղ բաղադրիչ կարող է ամրապնդել օրգանիզմը եւ պայքարել հիվանդությունների դեմ:

Այս խառնուրդը ոչ միայն ազատում է ավելորդ քաշից, այլ նաեւ մաքրում է օրգանիզմն ավելորդ նյութերից եւ վնասակար խոլեստերինից: Կոճապղպեղն իր մյուս օգտակար հատկություններից բացի ունի նաեւ երիտասարդացնող հատկություն:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝