Օսլայից պատրաստված հրաշագործ դիմակներ

26754781_1375440422584561_863439249_n

Ձեզ ենք ներկայացնում օսլայից պատրաստված երիտասարդացնող բաղադրատոմսեր, որոնք մեկ անգամ օգտագործելուց հետո մաշկը ձգվում է եւ սկսում է շողալ: Օգտագործելով այս բաղադրատոմսերը՝ կմոռանաք կնճիռների մասին եւ միշտ երիտասարդ տեսք կունենաք:

Դեմքի դիմակ օսլայով

Բաղադրիչներ՝

1 ճաշի գդալ օսլա

1 թեյի գդալ աղ  

1 թեյի գդալ մեղր

Մի քիչ տաք կաթ

Օգտագործում

Խառնել բոլոր բաղադրիչները մինչեւ շիլայի տեսք ստանալը: Ստացված դիմակը դնել մաքուր դեմքին: Թողնել 30 րոպե: Դեմքը մաքրել բամբակով, այնուհետեւ լվանալ:

Դիմակ օսլայով եւ եղերդով

Օսլայով դիմակները ձգում են մաշկը, ակտիվացնում են ներքին գործընթացները: Լրացուցիչ բաղադրիչները, որոնք առկա են այս կոսմետիկ խառնուրդներում, միայն ամրապնդում են օսլայի ազդեցությունը:

Բաղադրիչներ՝

4 ճաշի գդալ օսլա

4 ճաշի գդալ թթվասեր

3 ճաշի գդալ եղերդի փոշի  

Խառնել բոլոր բաղադրիչները մինչեւ խիտ զանգված ստացվելը: Ստացված մածուկը քսել մաքուր դեմքին, լվանալ քսելուց 30 րոպե անց:

Դիմակ օսլայով եւ ձվի սպիտակուցով

Բաղադրիչներ՝

1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա

Մի քիչ եռացրած ջուր

1 ձվի սպիտակուց

0,5 թեյի գդալ կիտրոնի հյութ  

Խառնել օսլան ջրի հետ, մինչեւ ստացվի մածուկ: Ստացված մածուկի մեջ լցնել մեկ ձվի դեղնուցը եւ կիտրոնի հյութը: Խառնել զանգվածը, քսել դեմքին, թողնել 40 րոպե, այնուհետեւ մաքրել դիմակը գոլ ջրի մեջ թրջված բամբակով:

 

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝