Խորհուրդներ հագուստի վրայի տարատեսակ կեղտաբծերից ազատվելու համար

kak-pravilno-otstirat-rzhavchinu-s-odezhdy-11

Ձեզ ենք ներկայացնում կարեւոր խորհուրդներ, որոնք կօգնեն շատ արագ եւ առանց ավելորդ ջանքերի ազատվել հագուստի վրայի կեղտաբծերից:

Քրտինքից մնացած լաքայից ազատվելու համար անհրաժեշտ է կիտրոնի հյութ, որը հիանալի սպիտակեցնող միջոց է: Թարմ քամած կիտրոնի հյութը քսել կեղտաբծին լվանալուց երկու ժամ առաջ, եւ կմոռանաք դրա գոյության մասին:

Շրթներկից մնացած հետքը կարելի է հեշտությամբ մաքրել թաց անձեռոցիկի միջոցով:

Դեզոդորանդի հետքը հեշտությամբ վերացնում է ջինսի կտորը:

Յուղի հետքերից ազատվելու համար անհրաժեշտ է սպիտակ կավիճ: Կավիճը քսել հետքին, այն կներծծի յուղի ավելցուկները եւ հետքը կվերանա:

Կոսմետիկայից մնացած հետքերից կարելի է ազատվել սափրվելու փրփուրի օգնությամբ:

Հագուստի վրայի սուրճի հետքերը կարելի է մաքրել, եթե այդ պահին հագուստն անմիջապես թրջեք ջրի մեջ եւ վրան մի քիչ սոդա ավելացնեք:

Հագուստի վրայից յուղոտ կերակուրի հետքերը մաքրել կօգնի նաեւ գազավորված ջուրը, եթե այդ պահին կավիճ չկա:

Խոտաբույսերից  մնացած հետքերը կարելի է վերացնել քացախի օգնությամբ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝