Մանուշակագույն սոխի օգտակար հատկությունները

25115044_1345343988927538_24227297_n

Մանուշակագույն կամ կարմիր սոխը շատ տնային տնտեսուհիների սիրելի մթերքն է: Սպիտակ սոխից այն տարբերվում է ոչ միայն արտաքին տեսքով, նաեւ նուրբ քաղցր համով:

Հագեցած կարմիր երանգը բանջարեղենը ստացել է շնորհիվ իր բաղադրության մեջ առկա անտոցիանի եւ հակաօքսիդանտների: Հատկապես այդ նյութերը երկու անգամ քիչ են սպիտակ սոխի մեջ:

Մանուշակագույն սոխ

Չարորակ նորագոյացությունների կանխարգելումը

Կվերցետինը, որն առկա է կարմիր սոխում, ունի հակաուռուցքային ազդեցություն եւ ցուցաբերում է ռադիոպրոտեկտոր ազդեցություն օրգանիզմի վրա:

Այդ պատճառով մանուշակագույն սոխն ուռուցքային հիվանդությունների կանխարգելիչ լավագույն միջոցներից է: Միակ նրբությունն այն է, որ նմանատիպ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է անընդհատ օգտագործել այդ բանջարեղենը սննդի մեջ: Միայն նման կերպ կվերցետինը կարող է կուտակվել օրգանիզմում բավարար քանակությամբ:

Դեղամիջոց շաքարային դիաբետի դեմ

Ոչ բոլորին է հայտնի, որ հում սոխը, հատկապես մանուշակագույնը, նպաստում է ինսուլինի ակտիվ մշակմանը: Էնդոկրինոլոգները խորհուրդ են տալիս այն հիվանդներին, որոնց արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, օրական ուտել մեկ հատ միջին չափի սոխ:

Կանխարգելում է փորկապությունը

Մանուշակագույն սոխն օգնում է կարգավորել մարսողական խնդիրները: Շնորհիվ իր մանրաթելային կառուցվածքի այս բանջարեղենն օժտված է փորկապությունը վերացնելու եւ աղիները մաքրելու գործառույթներով:

Միջոց անգինայի դեմ

Մանուշակագույն սոխը հզոր բնական հակաբիոտիկներից է: Որպեսզի ազատվեք ինֆեկցիաներից եւ կոկորդի բորբոքումից, անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ սոխի հյութը խառնել նույնքան մեղրի հետ, ստացված խառնուրդն անհրաժեշտ է օգտագործել մեկ թեյի գդալ օրական 5 անգամ:

Քթի արյունահոսությունը դադարեցնող միջոց

Ոչ բոլորին է հայտնի, որ մանուշակագույն սոխը համարվում է արյան հոսքն ընդհատող միջոց: Որպեսզի դադարեցնեք քթի արյունահոսությունը, բավարար է կտրատել սոխը եւ մի քանի րոպե շնչել:

Միջոց բարձր ճնշման դեմ

Բժիշկներն իրենց հիվանդներին, ովքեր տառապում են հիպերտոնիայով, թրոմբոզով եւ սկլերոզով, խորհուրդ են տալիս օգտագործել օրական մեկ հատ մանուշակագույն սոխ: Կարելի է այն պարզապես ավելացնել աղցանների մեջ:

Մանուշակագույն սոխը խոլեստերինի դեմ

Խոլեստերինի ավելցուկն օրգանիզմում կարող է առաջացնել մի շարք լուրջ հիվանդություններ: Մանուշակագույն սոխը կօգնի ազատվել խոլեստերինի բարձր մակարդակից: Մեկ ու կես ամիս ամեն օր օգտագործելով մանուշակագույն սոխի կես բաժակ հեղուկը՝ հնարավոր է խոլեստերինի բարձր մակարդակը նվազեցնել 25 տոկոսով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝