Այս միջոցը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, բարելավում սրտի աշխատանքը եւ անոթների առաձգականությունը

k1-3

«Համեղ դեղամիջոցի» բաղադրությունը պարզ է՝ մեղր եւ դարչին: Մեղրի հատկություններն արդեն վաղուց են ուսումնասիրված, որի քիմիական բաղադրությունը հիացնում է, երկարաժամկետ օգտագործման դեպքում այն ունի բուժիչ եւ կանխարգելիչ ազդեցություն:

Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել մեղրը եւ դարչինը 5:1 համադրությամբ, այսինքն 5 գդալ մեղրին ավելացնել 1 գդալ դարչին:

Եթե ամեն օր օգտագործեք այդ խառնուրդից մեկ գդալ, նախաճաշից 20 րոպե առաջ կամ նույնիսկ նախաճաշի ընթացքում, ապա կնվազեցնեք արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կկարգավորեք սրտի աշխատանքը: Անոթները եւ երակները, որոնք տարիքի հետ կորցնում են իրենց առաձգականությունը, նույնպես կկարգավորվեն:

Տարեց մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար օգտագործում են մեղր եւ դարչին, կարգավորվում են  կենսական գործառույթները: Նման դեպքերում այս խառնուրդն օգտագործում են առավոտյան քաղցած վիճակում՝ ½ գդալ խառնուրդը լուծելով  մեկ բաժակ տաք ջրում:

Արթրիտի ժամանակ շատ օգտակար է 2 ճաշի գդալ մեղրը եւ 1 թեյի գդալ դարչինը լուծել մեկ բաժակ տաք ջրում:

Մաշկային հիվանդությունների դեպքում հավասար քանակությամբ մեղրի եւ դարչինի խառնուրդը կարող եք քսել մաշկի վնասված մասերին:

Մազաթափության դեպքում 1 ճաշի գդալ մեղրի, 1 թեյի գդալ դարչինի եւ մի քիչ տաքացրած ձիթայուղի խառնուրդը քսել մազարմատներին, լվանալ 15 րոպե հետո:

Մրսածության, գրիպի, ստամոքսի խանգարումների դեպքում նույնպես օգտակար է մեղրի եւ դարչինի խառնուրդը: Հայտնի է, որ օրական երեք անգամ մեկ ճաշի գդալ մեղրի եւ 1 թեյի գդալ դարչինի խառնուրդի օգտագործումը բուժում է ստամոքսի քաղցկեղը:

Երկարակեցության բաղադրատոմսը

Մեղրից եւ դարչինից պատրաստված թեյը դանդաղեցնում է ծերացումը: Այն շատ հեշտ է պատրաստվում. 1 գդալ դարչինը թրմում են երեք բաժակ եռացրած ջրում, երբ թուրմը կսառչի՝ հասնելով մինչեւ 50 աստիճանի, ավելացնում եք 4 գդալ մեղր եւ խմում օրական 3-4 անգամ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝