Բնական միջոց բրոնխիտի եւ հազի դեմ

hivvv

Ցուրտ եղանականերին մեզանից շատերը փորձում եn շատ տաք հագնվել, տաք ըմպելիքներ օգտագործել, սակայն երբեմն այդ ամենը նույնպես չի ազատում հիվանդություններից:

Վիրուսային ինֆեկցիաներն ազդում են շնչառական համակարգի վրա, իսկ առողջացումը սովորաբար երկար ժամանակ է խլում: Հազը եւ բրոնխիտը կարող է տեւել մի քանի օրից մինչեւ երեք շաբաթ: Բուժման  համար անհրաժեշտ է գործել անմիջապես, երբ հիվանդության առաջին նախանշաններն  են  նկատվում:

Կարիք չկա նաեւ օգտագործել թանկարժեք, սակայն անօգուտ դեղեր: Առավել օգտակար են բնական միջոցները:

Ձեզ ենք ներկայացնում բնական միջոցը, որը կազատի հազից եւ բրոնխիտից:

Բաղադրիչներ

250 մլ կաթ

1 թեյի գդալ կարագ

1թեյի գդալ մեղր

0,25 թեյի գդալ կերակրի սոդա

1 հատ ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը

Եռացնել կաթը եւ քամել, ավելացնել կարագը եւ մեղրը, լավ խառնել, այնուհետեւ ավելացնել սոդան, ձվի դեղնուցը եւ կրկին լավ խառնել: Մեծահասկաները ցանկության դեպքում կարող են մեկ գդալ կոնյակ ավելացնել:

Խմել 5 օր՝ քնելուց առաջ: Արդյունքը նկատելի կլինի արդեն հաջորդ օրվանից:

Աղբյուր՝ www.kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝