Արքայանարինջը կարող է փոխարինել մի շարք դեղերի

24273098_1338034652991805_666524623_n

Արքայանարինջը (խուրմա) ոչ միայն համեղ միրգ է, այլեւ օգտակար նյութերի պահեստ:

Դա արժեքավոր բնամթերք է, որի բաղադրության մեջ մտնում են բուսական սպիտակուցներ, ածխաջրեր, քիչ քանակությամբ ճարպեր, օրգանական թթուներ, վիտամիններ, միկրոտարրեր, մեծ քանակության սննդային մանրաթելեր եւ պեկտիններ:

Խուրման հիանալի հակաօքսիդանտ է, այն օրգանիզմը մաքրում է ազատ ռադիկալներից, որոնք քայքայում են մեր օգանիզմի բջիջները:

Այս պտուղն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար:

Այն կանխում է ուռուցքի առաջացումը, թոքերի հիվանդությունները, երիկամներում քարերի կուտակումը: Այն օժտված է միզամուղ հատկությամբ, խորհուրդ է տրվում նյարդային խանգարումների, վատ տրամադրության դեպքում: Ամրապնդում է տեսողությունը եւ կանխում է վաղաժամ ծերացումը:

Չնայած այն հանգամանքին, որ այս պտուղը շատ քաղցր է, այն խորհուրդ են տալիս նաեւ այն մարդկանց, ովքեր քաշի հետ կապված խնդիրներ ունեն:

Բացի այդ, եթե առավոտյան հոգնածություն եք զգում, ապա պետք է անպայման արքայանարինջ ուտեք, այն բարձրացնում է աշխատունակությունը եւ հագեցնում է էներգիայով:

Խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով հիվանդներին եւ այդ մրգից ալերգիա ունեցողներին:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝