Ամենավնասակար, քաղցկեղածին մթերքներից մեկը. դադարեք այն ուտել

1_result-15

Միայն հետխորհրդային երկրներում ամեն ամառ ուտում են մոտավորապես 7 մլրդ նրբերշիկ, սակայն քչերը գիտեն, թե որքան վտանգավոր են դրանք:

Նրբերշիկները պատրաստվում են հավի, տավարի եւ խոզի մսից, սակայն սովորաբար օգտագործվում են ոտքերը, կաշին եւ այլ ոչ ցանկալի մասեր. հզոր մսաղացներն ամեն ինչ են աղում: Հենց դրանցից էլ պատրաստում են երշիկեղենը, իհարկե ոչ միայն դրանցով. որպեսզի անհրաժեշտ համը ստանան, ավելացնում են մի շարք տարբեր հավելանյութեր, օրինակ, օսլա, սոյա, աղ, նատրիումի գլյուտամատ եւ այլն:

Այսինքն երշիկի տեսակները միմյանցից տարբերվում են իրենց մեջ առկա հավելանյութերով: Երշիկեղենի հետ օգտագործում ենք շատ մեծ քանակության նատրիումի գլյուտամատ: Իսկ  երշիկի հաճելի վարդագույնը ստանում են ներկանյութով, որը ստացվում է որոշ տեսակների մանր բզեզներից՝ սոդայով կամ ամոնյակով եփած:

Սակայն դրանք միայն այն հավելանյութերն են, որոնք մենք գիտենք, դրանց մեծ մասը չի նշվում պիտակի վրա:

Վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ երշիկեղենի օգտագործումը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ դրանք ավելացնում են լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 67 տոկոսով:

Մսի արտադրամասերի վնասակար հավելանյութերի մեջ կարելի է հայտնաբերել նաեւ չափազանց վնասակար նիտրիտներ եւ նիտրատներ, որոնք համարվում են ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների եւ աղիների քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը:

Քաղցկեղի ինստիտուտը հետազոտություն է անցկացրել, որն ապացուցում է, որ օրական ընդամենը մեկ նրբերշիկի օգտագործումն ավելացնում է ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 21 տոկոսով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝