Հրաշագործ ըմպելիք աղիների եւ անոթների համար

24337173_1336998259762111_257948367_n

Հնդկաձավարի ըմպելիք նիհարելու համար

Հնդկաձավարի ալյուրից պատրաստված կոկտեյլն օժտված է մի շարք օգտակար եւ բուժիչ հատկություններով:

Մաքրում է անոթները, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Արագացնում եւ կարգավորում է նյութափոխանակությունը:

Կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Օգտակար է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ:

Օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից:

Ամրապնդում է նյարդային համակարգը:

Նիհարելու ըմպելիքի բաղադրատոմսը

Այս ըմպելիքը պետք է խմել առավոտյան, նախաճաշից 30 րոպե առաջ, որը պետք է նախապես նախորդ երեկոյան պատրաստված լինի:

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ հնդկաձավար

1 բաժակ անյուղ կեֆիր

Պատրաստման եղանակը

Սրճաղացով աղալ հնդկաձավարն այնպես, որ ստացվի հնդկաձավարի ալյուր, ավելացնել կեֆիրը, խառնել եւ դնել սառնարանում: Խմել առավոտյան:

Հնդկաձավարի ըմպելիքն օգտագործեք 14 օր, այնուհետեւ մեկ ամիս դադար տվեք: Այս հրաշագործ ըմպելիքը կօգնի մեկ օրվա մեջ ազատվել 500գր ավելորդ քաշից, պետք է միայն սննդակարգից հանել խմորեղենը, քաղցրը եւ ալկոհոլը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝