Սննդամթերքներ, որոնք մաքրում են շնչերակը եւ պաշտպանում սրտի նոպայից

10-foods-that-unclog-arteries-naturally-and-protect-against-heart-attack-600x332

Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման եւ զարգացման պատճառներն են ծխելը, արյան բարձր ճնշումը, սթրեսը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը եւ, իհարկե, վիտամինների պակասը: Ձեզ ենք ներկայացնում մթերքների ցանկ, որոնք կօգնեն խուսափել այդ խնդրից:

Սաղմոն

Սաղմոնը պարունակում է օմեգա-3 ճարպաթթու, վիտամին D, հանքանյութեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի աշխատանքի վրա: Բացի օմեգա-3 ճարպաթթվից, սաղմոնը պարունակում է նաեւ քիչ քանակության օմեգա-6 ճարպաթթու:

Նարնջի հյութ

Նարնջի հյութը պարունակում է ոչ միայն վիտամին C, այլեւ նրա բաղադրության մեջ կան A, E, K վիտամինները եւ B խմբի վիտամիններ: Բաղադրության մեջ մտնում են նաեւ անփոխարինելի հակաօքսիդանտներ եւ միկրոտարրեր: Հակաօքսիդանտներն իջեցնում են ճնշումը եւ մաքրում անոթները:

Սուրճ

Օրական 2-4 բաժակ սուրճը բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա: Սակայն, սուրճի չափից շատ օգտագործումն ազդում է աղեստամոքսային տրակտի վրա:

Ընկույզ

Ընկույզը հեռացնում է խոլեստերինը եւ պահպանում սրտի բնականոն աշխատանքը: Այն պարունակում է մեծ քանակության սպիտակուց, օգտակար ճարպեր, տարբեր վիտամիններ եւ միկրոտարրեր:

Խուրմա

Խուրմայի պտուղները պարունակում են մեծ քանակությամբ գլյուկոզա եւ սախարոզ, բավարար քանակության հակաօքսիդանտ եւ վիտամիններ: Պարունակում է ստերոլներ, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Քրքում

Քրքումը կարգավորում է անոթների վիճակը: Բնական հակաօքսիդանտը դանդաղեցնում է ծերացման գործընթացը, բարձրացնում է ինսուլինի ակտիվությունը:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը կանխում է թրոմբների առաջացումը, ներքին արյան զեղումները, բուժում է նաեւ ուղեղի եւ սրտի անոթները: Համարվում է հզոր հակաօքսիդանտ:

Ձմերուկ

Շնորհիվ ազոտի օքսիդի մաքրում է անոթները եւ բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա:

Հացահատիկի ալյուր

Այս ալյուրը ստանում են ամբողջական հացահատիկն աղալով: Դրա բաղադրության մեջ մտնում են ցորենը, տարեկանը, գարին, վարսակը, հնդկաձավարը եւ ոլոռը: Նման ալյուրն արդյունավետ կերպով մաքրում է անոթների պատերը խոլեստերինից:

Պանիր

Որակյալ պանրի օգտագործումը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը եւ ճնշումը:

Ծովակաղամբ

Եթե հաճախակի օգտագործեք ծովակաղամբ, ապա խոլեստերինի մակարդակը կնվազի 20 տոկոսով: Նվազեցնում է արյան բարձր ճնշումը: Ամբողջ աշխարհում ճապոնացիների մոտ սրտային եւ անոթային հիվանդությունների ամենացածր մակարդակն է գրանցվել, քանի որ նրանք հաճախ են օգտագործում այդ մթերքը:

Լոռամրգի

Լոռամրգին պարունակում է հազվադեպ հանդիպող РР վիտամինը, ինչպես նաեւ В խմբի վիտամիններ, մագնեզիում, յոդ եւ կալիում:

Դարչին

Դարչինի օգտագործումն արդյունավետ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա: Այն կանխում է սրտամկանի ինֆարկտի առաջացումը:

Նուռ

Գաղտնիք չէ, որ նռան հյութը շատ օգտակար է սրտի համար: Այն կանխում է անոթների պատերին ճարպային նստվածքների առաջացումը:

Սպանախ

Սրտային նոպաները կարող են կանխել ֆոլաթթուն, երկաթը եւ մեծ քանակության կալիումը, որոնք առկա են սպանախի մեջ:

Ձիթապտղի յուղ

Այն պաշտպանում է աթերոսկլերոզից: Լիպիդների առկայությունը կօգնի կանխել աթերոսկլերոզի առաջացումը:

Բրոկկոլի

Կալիումը եւ մագնեզիումն անհրաժեշտ են սրտի լավ աշխատանքի համար: Բրոկկոլին պարունակում է մեծ քանակությամբ այդ նյութերից: Մաքրում է անոթները եւ կարգավորում է ճնշումը:

Ավոկադո

Սիրտ-անոթային համակարգի խնդիրները վերացնելու համար կօգնի ավոկադոն:

Ծնեբեկ

Ծնեբեկը հիանալի կերպով պայքարում է խոլեստերինի դեմ: Այն համարվում է կալիումի եւ ֆոլաթթվի աղբյուր, որոնք անհրաժեշտ են սրտի աշխատանքի համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝