Կոկոսի յուղը կարող է կանխել մազաթափությունը եւ վերականգնել մազերը

23627413_1322478024547468_1551960268_o

Կոկոսի յուղը բնական կոսմետիկ միջոց է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ՝ փոխարինելով մազերի տոնիկներին, քսուքներին:

Շնորհիվ յուրահատուկ վիտամինային բաղադրության կոկոսի յուղը լայնորեն օգտագործվում է կանանց կողմից տնային պայմաններում: Կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնց հիմնական բաղադրիչը կոկոսի յուղն է:

Կոկոսի յուղը հիանալի կերպով պայքարում է մազաթափության եւ գլխամաշկի հիվանդությունների դեմ: Այն հարուստ է առողջարար ճարպերով, որոնք սնում են մազերը եւ գլխամաշկը, պայքարում ինֆեկցիաների դեմ եւ կանխում մազաթափությունը:

Առողջ եւ գեղեցիկ մազեր ունենալու բաղադրատոմս

Բաղադրիչներ՝

2 ճաշի գդալ կոկոսի յուղ

1 ճաշի գդալ եղեսպակի յուղ

Խառնել բոլոր բաղադրիչները եւ դնել գոլորշու վրա, մինչեւ ստացվի միատարր զանգված: Այնուհետեւ լցնել ապակե բանկայի մեջ եւ պահել սառը տեղում: Խորհուրդ է տրվում ստացված խառնուրդը քսել գլխամաշկին քնելուց առաջ՝ գլուխը սրբիչով ծածկելով: Առավոտյան լվացեք գլուխը:

Աղբյուր՝  kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝