Երիկամների բուժումն առանց քիմիայի, կորեկի միջոցով

23549539_1321769314618339_1844337575_n

Կորեկի միջոցով երիկամների բուժումը շատ արդյունավետ է: Կորեկը երիկամներից, միզապարկից դուրս է բերում քարերը եւ ավազը, բուժում է ցիստիտը, օգնում է կանացի հիվանդությունների դեպքում:

Ձեզ ենք ներկայացնում հին մեթոդներ, որոնք օգնում են երիկամների բուժմանը:

1.Մեկ բաժակ կորեկը լվանալ տաք ջրով, լցնել 3 լիտրանոց բանկայի մեջ եւ վրան ավելացնել եռացրած ջուր:

Դրանից հետո թողնել թրմվի սենյակային ջերմաստիճանի տակ՝ տաք շորով փաթաթելով: Հաջորդ օրը ջրի մեջ կնկատեք սպիտակ կախույթահեղուկ: Հենց դա էլ դեղամիջոցն է, որը պետք է խմեք օրվա ցանկացած պահի: Երբ հեղուկը վերջանում է, նորից եռացրած ջուր ավելացրեք եւ թողեք թրմվի: Խմել կարելի է այնքան ժամանակ, քանի դեռ համը չի փոխվել:

Կորեկը շատ օգտակար է երիկամների եւ միզուղիների համար: Կորեկի թուրմն օգտագործելուց հետո մեկ-երկու շաբաթից քարը վերածվում է ավազի եւ դուրս է գալիս մեզի հետ:

2.Կես բաժակ կորեկը լավ լվանալ, ավելացնել մեկ լիտր ջուր եւ եփել 7 րոպե:

Դրանից հետո թողնել մի քիչ թրմվի եւ խմել: Կորեկը կարելի է օգտագործել նաեւ շիլայի տեսքով եւ ճաշ պատրաստել:

3.Կորեկի միջոցով բուժումը երիկամների, միզածորանի եւ միզապարկի բորբոքային պրոցեսների ժամանակ.

3 լիտրանոց բանկայի կեսը կորեկ լցնել, ավելացնել եռացրած ջուր, խառնել, ծածկել եւ թողնել մեկ օր մնա: Առանձնացնել հեղուկը եւ խմել ամբողջ օրվա ընթացքում առանց սահմանափակումների: Բուժման ընթացքը մեկ շաբաթ է: Մնացած կորեկը կարելի է չթափել, այլ դրանից պատրաստել, օրինակի համար, շիլա: Յուրաքանչյուր օրվա համար պետք է պատրաստել նորը:

Եվս մեկ բաղադրատոմս կորեկով, որը բուժում է միզապարկի բորբոքումը:

Մեկ բաժակ կորեկը մաքրել, լվանալ սառը ջրով: Լցնել 3 լիտրանոց բանկայի մեջ, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր եւ երեք րոպե հարել ձեռքով: Ստացված սպիտակ զանգվածը խմել առանց սահմանափակումների:

4.Երիկամների եւ ցիստիտի ավանդական բուժումը կորեկով եւ բույսերով.

2 ճաշի գդալ կորեկը լվանալ: Վրան ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր: Դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ընթացքում խառնել: Հանել կրակի վրայից, թողնել թրմվի մեկ րոպե, քամել եւ խմել հետեւյալ սխեմայով՝

Օր առաջին – 1 ճաշի գդալ ժամը մեկ հաճախականությամբ:

Օր երկրորդ – 3 ճաշի գդալ ժամը մեկ հաճախականությամբ:

Երրորդից մինչեւ 7-րդ օրը – 2 բաժակ օրական երեք անգամ ուտելուց առաջ:

Կորեկի թուրմն օգտագործելուց բացի, օգտագործեք նաեւ միզամուղ դեղաբույսեր երիկամների համար.

Հապալասի տերեւ- 1 ճաշի գդալ տերեւին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել 5 րոպե եռա մարմանդ կրակի վրա: Սառեցնելուց հետո քամել, խմել ամբողջ օրվա ընթացքում:

Արջախաղողմեկ ճաշի գդալին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, դնել մարմանդ կրակին հինգ րոպե: Այնուհետեւ թողնել կես ժամ, որ թրմվի: Թուրմը խմել տաք վիճակում 1/3 բաժակ օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ:

5.Երիկամների մաքրումը կորեկի եւ լոռամրգի շիլայով.

Այս միջոցը ոչ միայն մաքրում է երիկամները, այլեւ իջեցնում է բարձր ճնշումը, ամրապնում ոսկրային հյուսվածքները:

Կորեկն աճեցնել, ինչի համար պետք է այն սկզբում թրջել, ծածկել թանզիֆով եւ սպասել, մինչեւ բողբոջեն: Դա տեւում է մի քանի օր: Այնուհետեւ ծլած կորեկները լվանալ եւ չորացնել: Եփել սովորական շիլայի պես:

Այդ շիլան ուտել առանց յուղի, աղի կամ շաքարավազի, լոռամրգի հետ միասին: Այն հիանալի ազդեցություն է ունենում երիկամների վրա: Արդյունքում երիկամները կմաքրվեն ավազից, լորձից, կանցնի բորբոքումը:

Լոռամրգին հարուստ է բազմաթիվ միկրոտարրերով, որոնք անհրաժեշտ են երիկամներին:  

 

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝