Այս ծաղիկները երբեք տանը չպահեք. խուսափեք «էներգետիկ վամպիրներից»

dieffenbachia_seguine_014

Յուրաքանչյուր ծաղիկ օժտված է անկրկնելի էներգետիկայով: Նրանցից ոմանք բարենպաստ ազդեցություն ունեն տան մթնոլորտի վրա, իսկ մյուսներն, ընդհակառակը, կարող են խախտել այն: Նման բույսերն ավելի լավ կլինի չպահել տանը:

Ծաղիկները կենդանի էակներ են: Կան բույսեր, որոնք երջանկություն, սեր եւ նույնիսկ նյութական բարեկեցություն են բերում տուն:

Դրանք ստեղծում են հարմարավետության մթնոլորտ՝ բերելով դրական էներգիայի հոսքեր եւ թարմացնելով միջավայրը: Դրանք օգնում են նաեւ սինթեզել թթվածինը, մաքրում են օդը վնասակար մանրէներից եւ բակտերիաներից: Սակայն ձեռք բերելուց առաջ անհրաժեշտ է տեղեկություն ունենալ տվյալ բույսի մասին, հնարավոր է, որ այն համարվում է «էներգետիկ վամպիր»:

Լինում են դեպքեր, երբ մարդ իրեն վատ է զգում, որը կապ չունի որեւէ հիվանդության հետ, նրա մոտ հաճախ տրամադրության անկում է նկատվում, տանը հաճախ վեճեր եւ տարաձայնություններ են լինում: Հնարավոր է, որ տանը կա բույս, որը պարզապես հնարավոր չէ համատեղել մարդու հետ:

Ծաղիկներ, որոնք տանը տեղ չունեն

Ձարխոտ. թվում է՝ այս գեղեցիկ մշտադալար տերեւները պետք է տանը ներդաշնակություն եւ հարմարավետություն բերեն: Սակայն դա այդպես չէ: Առաջին հայացքից այդ նուրբ բույսը համարվում է ամենաիսկական «վամպիր», որը խլում է կենսունակությունը: Նրանք իրենց լավ են զգում այգում՝ ձեզ պաշտպանելով չարակամներից, սակայն տանը սկսում են գործել սեփական տիրոջ դեմ:

Շուշան եւ գեղօրաշուշան. այդ գեղեցիկ ծաղիկները, ձարխոտի նման, դեմ չեն «ներծծել» ձեր էներգիան: Բացի այդ, շուշանն, ի տարբերություն այլ բույսերի, կլանում է թթվածինը՝ արտազատելով ածխաթթու գազ: Նման բույսերն ավելի լավ կլինի թողնել այգում եւ ոչ մի դեպքում այդ ծաղիկները չպետք է դնել ննջասենյակում: Եթե ձեր սենյակը փոքր է, ապա գիշերային թթվածնաքաղցն անխուսափելի կլինի:

Բարձրացող բույսեր. լիաներն անխոս շատ գեղեցիկ են, սակայն տուն բերելուց առաջ մի լավ մտածեք: Ելուններն օժտված են ագրեսիվ էներգիայով եւ կարող են տղամարդկանց հեռացնել տանից: Բարձրացող բույսերը սնվում են տան լավատես եւ դրական էմոցիաներով, դրա համար դրանք տանը պետք չեն: Այդ բույսերը կարելի է օգտագործել պաշտպանվելու համար՝ աճեցնելով տան պատշգամբներին եւ տան դիմաց: Այդ կենդանի արգելքը թույլ չի տա, որ տուն մտնի բացասական էներգիան: Հանկարծակի «մահացող» տերեւներից դուք կհասկանաք, թե որքան բացասական էներգիա եւ չարություն է ուղղված ձեզ վրա:

Կակտուս. անապատի այս բնակիչներից ունեն շատերը: Սակայն ժողովրդական համոզմունքները վկայում են, որ այս բույսերը կարող են կործանել կանացի երջանկությունը, դրա համար այրիներին եւ միայնակ կանանց այդ բույսը հաստատ ոչ սեր կբերի, ոչ էլ ընտանեկան բարեկեցություն: Այդ բույսերի տեղը ձմռանը խոհանոցն է, իսկ ամռանը՝ պատշգամբը:

Յասաման. այս անուշաբույր բույսն ունակ է տարածել բացասականը՝ կյանքում առաջացնելով անհաջողություններ եւ խոչընդոտներ: Նույնիսկ բակում աճող յասամանը կարող է կործանարար ազդեցություն ունենալ ընտանեկան հարաբերություններում:

Դիֆենբախիա. առաջին հերթին այս բույսը չի կարելի օգտագործել տան կանաչապատման համար իր թունավոր հյութի պատճառով: Իսկ երկրորդ հերթին՝ այն կարող է խլել նույն տարածքում գտնվողների ուժերը եւ առողջությունը, քանի որ այդ բույսերն իրենց տեր են զգում եւ իրենց ոչ մի բանում չեն մերժում: Նրանց անհրաժեշտ է տարածք, դրա համար էլ դրանք պետք է տեղադրել խոշոր կազմակերպություններում, որտեղ մեծ սրահներ կան:

Սանսիվիերա կամ «զոքանչի լեզու». ևս մեկ ոչ միանշանակ բույս: Դրա ծաղիկներն ունեն թեթեւակի բույր, որը հաճախ գլխացավ եւ նույնիսկ միգրեն է առաջացնում: Այս բույսերը տանել չեն կարողանում տղամարդկային էներգիան: Դրանք բերում են միայնության կործանարար էներգիա՝ երբեմն ստիպելով դժբախտ տիրուհիներին դիմել մոգերին, որպեսզի իմանան սիրո հարցում իրենց դժբախտության պատճառը:

Ծաղիկներն ընտրելուց պետք է մանրամասն ուսումնասիրել դրանց առանձնահատկությունները եւ պահելու մեթոդները: Օգտագործեք ձեր գիտելիքները հօգուտ ձեզ, որպեսզի անհաջողությունները շրջանցեն ձեզ: Տնային պարտեզը պետք է ուրախություն պարգեւի, էներգիա փոխանցի եւ նպաստի ինքնազգացողության լավացմանը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝