Ինչպե՞ս ազատվել լվացքի մեքենայի բորբոսից եւ նստվածքից

23476659_1319173441544593_1576158255_n

Լվացքի մեքենայի բորբոսը հեշտ չէ նկատել, թեեւ լավ է աշխատում եւ լվանում, սակայն մեքենայի դուռը փակելուց հետո հոտ է առաջանում: Այս դեպքում անհրաժեշտ է մաքրել լվացքի մեքենան:

1.Առաջին հերթին հեռացրեք լվացքի մեքենայի խողովակը: Եթե նկատում եք աչքին տեսանելի բծեր, նշանակում է, որ այնտեղ սունկ է առաջացել: Վերցրեք մաքուր կտոր, ձեռնոց, քլոր պարունակող նյութեր եւ սպիտակեցնող նյութ:

Կտորը թրջեք քլորի լուծույթի մեջ եւ մաքրեք խողովակի բծերը: Այնուհետեւ եւս մեկ անգամ թրջեք կտորը եւ նորից սրբեք:

Այնուհետեւ մաքրող միջոցը լցրեք խողովակի ծալքերի մեջ, փակեք մեքենայի դուռը եւ այդպես թողեք երկու ժամ:

Ժամը լրանալուց հետո միացրեք միայն մաքրաջրելու ռեժիմը: Մեքենան ինքնուրույն կմաքրի մաքրող միջոցի հետքերը:

2.Իսկ մեքենայի թմբուկը պետք է մաքրել կուտակված մնացորդներից եւ կեղտաբծերից:

Լվացքի փոշին լցնելու տեղը ավելացրեք 1-2 տուփ կերակրի կիտրոնաթթու: Միացրեք ամենաբարձր ռեժիմը: Դրանից հետո ձեր մեքենան կլինի ամենամաքուրը եւ անուշ բույր կտարածի:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝