Սննդատեսակներ, որոնք առավել վտանգավոր են առողջության համար

produkty_pod_zapretom

Այս հոդվածը հիմնված է բազմաթիվ հետազոտությունների եւ առողջ սննդի ոլորտի փորձագետների հայտարարությունների վրա:

1.Գազավորված ըմպելիք

Եթե սիրում եք գազավորված քաղցր ըմպելիքներ, ապա պետք է իմանաք, որ դրանք ճարպակալման համաճարակի գլխավոր պատճառն են: Դրանք առաջացնում են տարբեր տեսակի քաղցկեղ, հանգեցնում են հիշողության կորստի, նյարդային խախտումների եւ վաղաժամ ծերացման:

2.Հոդ-դոգ

Ինչ էլ որ լինի հացի մեջ դրած՝ երշիկ, նրբերշիկ կամ խոզապուխտ, այն վնաս է հասցնում ձեր օրգանիզմին: Բանն այն է, որ դուք ուտում եք մեծ քանակությամբ ավելորդ աղ եւ մշակված ճարպեր: Ապագայում այն անպայման կհանգեցնի սիրտ-անոթային հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի, նաեւ ճարպակալման:

3.Բարձր կալորիականության հրուշակեղեն

Հրուշակեղենն իսկական չարիք է ատամների, սրտի եւ կառուցվածքի համար: Եթե ցանկանում եք 50 տարեկանում լինել անատամ, սրտամկանի կաթված տարած մարդ, ուրեմն շարունակեք չարաշահել թխվածքը:

4.Պահածոյացված միրգ

Դրանք արդեն միրգ չեն, դրանք ընդամենը հեղուկ շաքարավազ են:

5.Արհեստական քաղցրացուցիչներ

Շաքարավազն, իհարկե, չարիք է, սակայն բոլոր քաղցրացուցիչները, որոնցով փորձում եք փոխարինել այն, ավելի վատն են: Թեեւ դրանք կալորիա չեն պարունակում, սակայն առաջացնում են նյութափոխանակային համախտանիշ, 2-րդ տիպի դիաբետ եւ սրտի հետ կապված խնդիրներ:

6.Ֆերմաներում բազմացրած սաղմոն

Հետազոտությունները ցույց են տվել, որ ձուկը, որն աճեցրել են հատուկ ֆերմաներում, պարունակում է մեծ քանակությամբ քաղցկեղածին օրգաններ, հակաբիոտիկներ եւ թունաքիմիկատներ: Դա «քաղցկեղածին միս է»:

7.Ադի-բուդի՝ պատրաստված ջեռոցում

Այն հագեցած է այնքան մեծ քանակությամբ հոտավորիչներով, որ լուրջ վտանգ է ներկայացնում շնչուղիների համար: Այն նաեւ առաջացնում է Ալցգեյմերի հիվանդություն եւ քաղցկեղի մի քանի տեսակ:

8.Տապակած սնունդ

Երբ շատ բարձր ջերմաստիճանում ինչ-որ սնունդ եք տապակում, ապա սննդի մեջ առաջանում են թունավոր քիմիական միացություններ: Այն հանգեցնում է կաթնագեղձի, պարանոցի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի:

9.Կեղտոտ մրգեր

Երբեք միրգն առանց լվանալու չուտեք: Ինչպես նաեւ խուսափեք խանութներից խնձոր, խաղող եւ ելակ գնելուց, ֆերմաներում դրանք հաճախ մշակում են թունաքիմիկատներով: Եթե հնարավորություն ունեք, այդ մրգերը գնեք միայն սեզոնին եւ միայն շուկայում վաճառող տատիկներից:

10.Թթխմորով թխվածք

Սպիտակ ալյուրից պատրաստված թխվածքները շատ վնասակար են: Դրանք արյան մեջ բարձրացնում են շաքարի մակարդակը եւ նպաստում են քաղցկեղի բջիջների առաջացմանը:

11.Երշիկ եւ խոզապուխտ

Եթե նույնիսկ շաբաթվա մեջ մեկ անգամ ուտեք երշիկ կամ խոզապուխտ, ապա հավանականությունը, որ մի օր գլխուղեղի կաթված կստանաք, ավելանում է մինչեւ 40 տոկոսով:

12.Փաթեթավորած կաթ

Կաթնամթերքը կարող եք օգտագործել կալցիումի համար, առանց կասկածելու, որ խմում եք հազարավոր տարբեր կովերի կաթ: Առհասարակ դա վտանգավոր է, քանի որ հանգեցնում է քաղցկեղի մի քանի տեսակների, միգրենի, ռեւմատիզմի:

13.Jank Food՝ անառողջ սնունդ

Այս տերմինը համախմբում է բոլոր արհեստական մթերքները՝ չիպսը, կոնֆետը, մաստակը: Դրանք պարունակում են հսկայական քանակությամբ աղ, շաքարավազ, կալորիա, նիտրատ եւ համի խթանիչներ: Դրանք առաջացնում են ճարպակալում, շաքարային դիաբետ, դեպրեսիա եւ քրոնիկ հոգնածություն:

14.Կարտոֆիլի չիպսեր

Այս չարիքին պետք է առանձին անդրադառնալ: Կարտոֆիլի չիպսի յուրաքանչյուր տուփ պարունակում է անհավատալի քանակի կոնսերվանտներ, ճարպեր, նատրիում եւ արհեստական հոտավորիչներ: Բացի այդ, երբ դրանք պատրաստում են բարձր ջերմաստիճանի տակ, կարտոֆիլից առանձնանում է ակրիլամիդը՝ ամենավտանգավոր սննդային թույներից մեկը, որը պարունակում է նաեւ ծխախոտը:

15.Տոմատի մածուկ փակ բանկաների մեջ

Դրանք պարունակում են բիսֆենոլ նյութը: Այն ազդում է աղիների եւ սրտի վրա, հանգեցնում է մի շարք այլ հիվանդությունների:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝