Անոթները եւ արյունը մաքրելու արդյունավետ միջոց

071115_5_22_454x305

Ինչպես մաքրել անոթները եւ արյունը: Ներկայացնում ենք շատ հեշտ պատրաստվող բաղադրատոմս է:

Բաղադրիչներն են՝

Կագոր գինի

Գազարի հյութ

Ճակնդեղի հյութ

Բողկի հյութ

Կիտրոնի հյութ

Սխտորի հյութ

Բնական մեղր

Յուրաքանչյուր բաղադրիչից պետք է օգտագործել 200գր:

Անհրաժեշտ է պատրաստել վեր նշված բաղադրիչների հյութերը եւ խառնել: Այնուհետեւ ավելացնել գինին եւ մեղրը: Այն պետք է պահել սառնարանում:

Օգտագործել օրական երեք անգամ մեկ ճաշի գդալ ուտելուց 20-30 րոպե առաջ:

Նման խառնուրդը երիտասարդացնում է օրգանիզմը, կարգավորում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, մաքրում է արյունը եւ անոթները: Այդ խառնուրդի օգտագործումը կարգավորում է արյան ցուցանիշները, ավելացնում արյան մեջ հեմոգլոբինի քանակը, անցկացնում է գլխացավերը, կարգավորում է ճնշումը, օրգանիզմը մաքրում է վնասակար նյութերից:

Այդ քանակության խառնուրդը բավարարում է 1,5 ամսվա համար:

Արյունը լավ մաքրում է նաեւ լոռամրգի հյութը, այն պետք է օգտագործել օրական երեք անգամ՝ 100 գր, ուտելուց առաջ:

Արյունը մաքրում է նաեւ գազարի հյութը, այն պետք է խմել օրական 100մլ երեք անգամ ուտելուց առաջ: Այն պետք է պարտադիր լինի թարմ քամած:

Անոթները մաքրում է նաեւ բողկի հյութը: Այն հիանալի միջոց է: Սեզոնի ընթացքում խորհուրդ է տրվում խմել մինչեւ 5 լիտր հյութ, որպեսզի մաքրեք արյունը եւ անոթները:

Այս դեղամիջոցն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝